1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիայում մտավորականները պահանջում են ազատ արձակել քրդամետ կուսակցության ձերբակալված պատգամավորներին

 Թուրքիայում մտավորականները պահանջում են ազատ արձակել քրդամետ 
կուսակցության ձերբակալված պատգամավորներին

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում մեծ թվով մտավորականներ, որոնց մեջ են նաև հայտնի Իմայիլ Բեշիքչին, Թարըք Զիյա Էքինջին, Նեսրին Նասը, Հասան Ջեմալը և այլ գիտնականներ ու գրողներ պահանջում են ազատ արձակել ձերբակալված պատգամավորներին, քաղաքական գործիչներին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

Մտավորականները ցույցի ժամանակ հրապարակել են մի պաստառ, որի վրա գրված է. «Չենք ընդունում, պահանջում ենք»:

«Միլիոնավոր քաղաքացիներ, որոնք իրենց ձայնը տվել են Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը (HDP), կամ մեկ այլ կուսակցության, ցանկանում են ապրել ժողովրդավարական երկրում խաղաղության մեջ: Իշխանությունները հետևողականորեն ճնշումներ են իրականացնում 6 մլն ձայների արդյունքում խորհրդարան մտած կուսակցության նկատմամբ, ինչը  հակասում է  մարդու հիմնարար իրավունքներին, սահմանադրությանը, ինչպես նաև քաղաքական բարոյականությանը և մենք դա չենք ընդունում»,- նշել են ակցիայի մասնակիցները:

Ակցիայի մասնակիցները պահանջել են դադարեցնել արտակարգ դրության ռեժիմը և ազատ արձակել ձերբակալված քաղաքական գործիչներին:

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը Թուրքիայի մեջլիսում ներկայացվածությամբ 3-րդ տեղն է զբաղեցնում:

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 11 պատգամավոր ձերբակալվել, ապա կալանավորվել են:

Նրանց դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]