Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանի ընդդիմադիրները հայտարարել են համազգային հանրահավաքի կազմակերպման օրը

Ադրբեջանի ընդդիմադիրները հայտարարել են  համազգային հանրահավաքի 
կազմակերպման օրը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը հայտարարել է նախապես պլանավորված համազգային հանրահավաքի կազմակերպման օրը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը մարտի 22-ից 29-ը կազմակերպել է մի քանի քննարկումներ, որոնց ժամանակ որոշվել են Բաքվում հանրահավաքների անցկացման վերաբերյալ տարբեր հարցեր:

Ազգային խորհրդի հայտարարության համաձայն` առաջիկա հանրահավաքը տեղի է ունենալու ապրիլի 9-ին:

Ընդդիմադիրների խորհուրդը հանրահավաքի անցկացման թույլտվություն ստանալու դիմումով դիմել է Բաքվի քաղաքապետարան:

Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը մարտի 22-ին տեղի ունեցած քննարկումներից հետո որոշել է կազմակերպել համազգային հանրահավաք, որի ժամանակ ժողովուրդը կարտահայտի իր բողոքը երկրի իշխանությունների կողմից շարունակաբար իրականացվող  ապօրինությունների և ճնշումների դեմ:

«Կազմակերպչական խորհրդի նիստում մենք ի թիվս այլ հարցերի քննարկել ենք բողոքի ակցիա կազմակերպելու անհրաժեշտությունը և որոշել ենք մոտ ժամանակներս կազմակերպել համազգային հանրահավաք»,- Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում նշել էր Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդի անդամ Էլդանիզ Գուլիևը:

Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը ձևավորվել Է 2013-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններից հետո մի շարք ընդդիմադիր ուժերի միավորելով իր մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am