Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Galaxy Note 7-ի հետ կապված սկանդալից հետո Samsung-ը ներկայացրել Է սմարթֆոնի նոր մոդելը

Galaxy Note 7-ի հետ կապված սկանդալից հետո Samsung-ը ներկայացրել Է սմարթֆոնի նոր մոդելը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Samsung Electronics կորպորացիան Նյու Յորքում ներկայացրել Է Galaxy S8 նոր սմարթֆոնը: Ինչպես հաղորդվում Է Հարավային Կորեայի՝ Էլեկտրոնիկա արտադրողի պաշտոնական կայքում, ապարատը կթողարկվի երկու տարբերակով. Galaxy S8 եւ Galaxy S8+: Երկու մոդելներն Էլ ունեն կորացված եզրերով Էկրան, որը մեծ Է նախորդ մոդելի համեմատությամբ. Galaxy S8-ի անկյունագիծը 14,7 սանտիմետր Է, Galaxy S8+-ինը՝ 15,7 սանտիմետր: Նաեւ մեծացված Է ճակատային խցիկը (հինգից մինչեւ ութ մեգափիքսել) եւ հիշողության ծավալը (4 գիգաբայթ գործառական եւ 64՝ ներսարված): Մինչեւ կես ժամ սմարթֆոնը կարող Է գտնվել ջրի տակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  
Նոր սարքի վրա"Home" կոճակը դարձել Է սենսորային, եւ ավելացվել Է անձնական ձայնային օգնականի գործառույթը: Այն պետք Է կատարի այն բոլոր առաջադրանքները, որոնք նախկինում մատչելի Էին սոսկ Էկրանին հպվելիս:
Նոր ապարատն ԱՄՆ-ում վաճառքի կհանվի ապրիլի 21-ին , իսկ Ռուսաստանում՝ ապրիլի 28-ից: Զանգվածային լրատվամիջոցները նշում են, որ ընկերությունը փորձում Է վերականգնել վարկը Galaxy Note 7-ի հետ կապված սկանդալից հետո, որի տարողունակ կուտակչային մարտկոցները պայթում Էին եւ վնաս պատճառում օգտատերերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]