Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Վարչապետը սնանկ ճանաչված ընկերությունների աշխատակիցների իրավունքների պահպանման հանձնարարական տվեց

Վարչապետը սնանկ ճանաչված ընկերությունների աշխատակիցների իրավունքների 
պահպանման հանձնարարական տվեց

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը սնանկության գործերով կառավարիչների գործունեության արդյունավետության բարձրացման վերաբերյալ հանձնարարական տվեց: «Սնանկ ձեռնարկությունների աշխատակիցները մարզային այցերի ընթացքում մեր առջև բարձրացրել են բազմաթիվ բողոքներ, որոնք վերաբերում են սնանկության գործերով կառավարիչների գործունեությանը: Բողոքները հիմնականում կապված են կառավարիչների ոչ պատշաճ գործողությունների հետևանքով սնանկության վարույթի չափազանց երկար տևելու, պարտատերերի օրինական, այդ թվում, աշխատավարձի վճարման հետ կապված պահանջների բավարարման գործընթացի ցածր արդյունավետության ու այլ խնդիրների հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը։

 Կարեն Կարապետյանը ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարեց եռամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել թվարկված խնդիրների վերացման, ինչպես նաև սնանկության գործերով իրականացվող վարույթի արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություն։ «Այստեղ, տիկին Հովհաննիսյան, կխնդրեմ ձեզ, որպեսզի այս հանձնարարականը կատարելու ընթացքում մենք կարողանանք բերել որոշակի կանխարգելիչ միջոցառումներ սնանկության հասնելուց առաջ, որպեսզի այս վիճակին չգանք, չհասնենք»,-ասաց վարչապետը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]