Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գերմանիայում թուրքական հետախուզության գործունեության շուրջ դժգոհությունը շարունակում է աճել

Գերմանիայում թուրքական հետախուզության գործունեության շուրջ դժգոհությունը 
շարունակում է աճել

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության կողմից Գերմանիայում ծավալված գործունեության շուրջ աղմուկը շարունակում է մեծանալ: Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատների և Քրիստոնեադեմոկրատական միության իշխող կոալիցիայի խորհրդարանական խմբակցության ներքին քաղաքականության հարցերով խոսնակ Շթեֆան Մայերը հայտարարել է, որ իրենք չեն կարող հանդուրժել և ընդունել այս իրադրությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը Գերմանիայի արտաքին հետախուզական ծառայությանը (BND) հանձնել էր մի թղթածրար, որտեղ կային տեղեկություններ 300 անձի ու շուրջ 200 կառույցի մասին, որոնք իբր առնչություն ունեն Գերմանիայում գործող գյուլենականների հետ: Ներկայացված անունների շարքում է նաև Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախկին նախագահ Ֆրանց Մյունթեֆերինգի կինը, ինչպես նաև թուրք-գերմանական խորհրդարանական խմբի նախագահ, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Միշել Մյունթեֆերինգը:

Միշել Մյունթեֆերինգը ևս խնդրի առնչությամբ հայտարարություն է արել` ասելով, որ թուրքական կողմն անցնում է սահմանները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am