Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վերսկսվել է «Մարզերի հրատապ խնդիրների լուծման» հերթական ծրագիրը

Վերսկսվել է «Մարզերի հրատապ խնդիրների լուծման» հերթական ծրագիրը

ԳՅՈՒՄՐԻ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկ տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է «Մարզերի հրատապ խնդիրների լուծման» հերթական ծրագիրը, որը ժամանակավորապես հետաձգվել էր ֆինանսական խնդիրների պատճառով: ՀՀ պետական բյուջեի հաշվին այս տարի կրկին հանրապետության մարզերում իրականացվելու են ծրագրեր: ՀՀ կառավարության որոշմամբ Շիրակի մարզին նախատեսվում է հատկացնել 550 մլն դրամ գումար՝  35 օբյեկտի շինարարության և 7 համայնքի սուբվենցիա տրամադրելու համար: Նախատեսված գումարի մի մասն արդեն հատկացվել է: 
«Այս տարի, ի ուրախություն բոլորիս, համապատասխան գումար հատկացվեց ծրագրերի իրականացման համար: Արդեն տրամադրվել են սուբվենցիաները և գումար այն օբյեկտների շինարարության համար, որոնց նախագծանախահաշվային փաթեթներն առկա են: Մեր մարզում նախատեսված 35 օբյեկտից 10-ի համար նախագծանախահաշվային փաթեթները  կան, և դրանց շինարարության գումարները հատկացվել են: Մարզին հատկացվել է 250 մլն դրամ գումար, որի շրջանակում նաև նախագծանախահաշվային փաթեթները  չունեցող 25  օբյեկտի պահանջվող փաստաթղթերի կազմման համար: Մնացած 300 մլն դրամ գումարը կտրամադրվի այդ փաթեթների պատրաստ լինելուց հետո»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը:
Համաձայն գնումների մասին օրենքի՝ Շիրակի մարզպետարանն արդեն հայտարարել է տվյալ 25 օբյեկտների նախագծանախահաշվային փաթեթների կազմման մրցույթներ: «Այդ մրցույթները շահել են 5 կազմակերպություն, որոնց հետ կնքվել է պայմանագրեր, դրանցից  16-ի փաստաթղթերն արդեն պատրաստ են, 9-ը՝ ընթացքի մեջ են  և կավարտվեն առաջիկա 1 շաբաթվա ընթացքում»,-նշեց պատասխանատուն՝ հավելելով, որ այն օբյեկտներում, որոնք արդեն ունեն համապատասխան փաթեթներ, շինարարական աշխատանքները կմեկնարկեն շատ շուտով: Դրանց արդեն շինարարական աշխատանքների կապալառու  կազմակերպությունների մրցույթները ևս կայացել են, և ընթացքի մեջ է պայմանագրերի կնքման գործընթացը: 
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ 10 ծրագրից  5-ը ճանապարհաշինական, մյուսները տարբեր կարգի վերանորոգման կամ հիմնանորոգման աշխատանքներ  են: «Այս 10  օբյեկտում շինարարական աշխատանքները կսկսվեն այս շաբաթվա ընթացքում: 25 օբյեկտից 16-ի կապալառու կազմակերպության մրցույթը կհայտարարվի այս շաբաթ, իսկ 9-ի համար մեկ շաբաթ հետո»,- նշեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը:
Ճանապարհաշինության շրջանակում կիրականացվեն Գյումրու Ռուսթավելի, Արթիկի Նժդեհի փողոցների, Նահապետավան, Նոր Ախուրյան գյուղ տանող և Փանիկ-Սպանդարյան ճանապարհների վերականգնման աշխատանքներ: Այս աշխատանքները նախատեսվում է սկսել առաջիկա շաբաթվա ընթացքում: Հրատապ խնդիրների լուծման ծրագրում են ընդգրկված նաև դպրոցները՝ տանիքների, մարզադահլիճների վերականգնում,  պատուհանների փոխարինում, դպրոցների մասնակի նորոգում ինչպես Գյումրիում, այնպես էլ գյուղական համայնքներում, վերանորոգման ծրագրում ընդգրկված են նաև մարզադպրոցներ ու մշակույթի կենտրոններ: Հատկացված գումարի շրջանակում տանիքների վերականգնում կիրականացվի նաև Արթիկում և Մարալիկում:
Ի տարբերություն նախորդ ծրագրերի այս անգամ չկա համայնքների սեփական եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշի ապահովման նախապայմանը: 
Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]