Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Վարչապետ հանձնարարեց մանրամասներ ներկայացնել «Ալյանս» ԱՏԳ-ի գործունեությունն ու առավելությունները

Վարչապետ հանձնարարեց մանրամասներ ներկայացնել «Ալյանս» ԱՏԳ-ի 
գործունեությունն ու առավելությունները

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հաստատեց «ԻՆՍՏԻԳԵՅԹ ՌՈԲՈՏԻՔՍ» ՓԲԸ-ին տրված «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվությունը դադարեցնելու մասին որոշման նախագիծը: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ լրանում է «ԻՆՍՏԻԳԵՅԹ ՌՈԲՈՏԻՔՍ»-ի` «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի գործունեություն իրականացնելու թույլտվության ժամկետը և ընկերությունը չի ներկայացրել նոր հայտ՝ շահագործողի թույլտվությունը երկարաձգելու վերաբերյալ:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց տեղեկանք ներկայացնել և նախարարն ինքն էլ վերլուծի, թե ինչ առավելություններ է տալիս ազատ տնտեսական գոտին: «Իմանանք, թե ով է գնացել ազատ տնտեսական գոտի, և դրանից ինչ է առաջացել, իրականում առավելություն տալի՞ս է, թե ոչ, պետք է՝ դա հասկանալ»,-  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]