Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի կառավարությունը գնալու է հարկաբյուջետային կոնսոլիդացիայի. Արամյան

Հայաստանի կառավարությունը գնալու է հարկաբյուջետային կոնսոլիդացիայի. Արամյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը գնալու է հարկաբյուջետային կոնսոլիդացիայի, որպեսզի պարտքը միջնաժամկետում կարողանա կայունացնել: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Դա ենթադրում է, որ ավելի պահպանողական վարքագիծ պետք է ունենանք 2017-2018 թվականներին, իսկ դա նշանակում է, որ որոշակի ծրագրեր, որոնք նախատեսում էինք իրականացնել, պետք է հետաձգվեն»,- ասաց Արամյանը՝ հավելելով, որ կառավարությունն այսօր արդեն ունի 2 մլրդ դոլարի ստորագրված վարկային պարտավորություններ, որոնք պետք է իրացնի մինչև 2021 թվականը:

«Երբ դա բաժանում ենք տարիների վրա, տարեկան ստացվում է 350-400 մլն դոլար, այսինքն՝ մինչև 2021 թվականը տարեկան այդքան պարտք պետք է ներգրավվի: Պարտքի կայունացումը մեզ համար բարձրագույն խնդիր է: Աստիճանաբար պետք է դեֆիցիտը նվազեցնենք, հետո դեֆիցիտի նվազեցումն ապագա տարիներին կառավարենք այնպես, որպեսզի տնտեսական աճին համահունչ կարողանանք ունենալ այնպիսի դեֆիցիտ, որ պարտքի գերաճ տեղի չունենա: Պարտքի ոչ արդյունավետ կառավարումը խեղում է նաև մակրոտնտեսական կայունությունը: Իսկ մակրոտնտեսական կայունությունը մեզ համար պարտադիր պայման է, որպեսզի ներդրումներ ներգրավենք»,-  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Արամյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am