Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նախարարը լավատեսությամբ է տրամադրված գյուղտեխնիկայի կայանի ծրագրի իրականացման հարցում

 Նախարարը լավատեսությամբ է տրամադրված գյուղտեխնիկայի կայանի ծրագրի 
իրականացման հարցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մտադիր է  պարարտանյութից տնտեսված գումարից գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպման աշխատանքներ իրականացնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ կայանի ծրագիրը պիլոտային է, քանի որ 700 մլն դրամով ամբողջ պահանջարկը չի լինի ծածկել, սակայն մասնավորի հետ միասին կփորձեն ստեղծել միջավայր, երբ առաջին կայանը կատալիզատոր կհանդիսանա մյուս կայանների ստեղծման համար։

«Եթե լիզինգով ապահովվում է խոշոր տնտեսությունների  պահանջարկը, ապա փոքր հողակտոր ունեցողների համար տեխնիկան վարձելու հնարավորություն կլինի, որովհետեւ նրանք միջոց չունեն ձեռք բերելու լիզինգով, կամ ձեռնատու չի նման ծախս անել։ Կայանի հաջողության դեպքում ինքը կխոշորանա ու կմատուցի ավելի լայնամասշտաբ ծառայություն։ Մրցույթը կհայտարարվի մեկ շաբաթվա ընթացքում, ապրիլի վերջին հայտնի կդառնա հաղթողը, իսկ մայիսի վերջին կլինի գյուղտեխնիկան»,-ասաց նա` հավելելով, որ ծրագրին մեծ լավատեսությամբ են վերաբերում, որովհետեւ լիզինգը ծածկում է հանրապետության պահանջարկի միայն մեկ տոկոսը, իսկ այս ծրագիրը թույլ կտա երկկողմանի լուծել այդ հարցը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]