Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը վերանայելու է գյուղացիական վարկերի սուբսիդավորման ծրագիրը

 ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը վերանայելու է գյուղացիական վարկերի 
սուբսիդավորման ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության մարտի 30-ի նիստում հաստատվել է գյուղացիական վարկերի սուբսիդավորման ծրագիրը. այն շարունակվելու է գրեթե նույն պայմաններով, ինչ նախկինում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նրա խոսքով` ամբողջ ծրագրի շրջանակում՝ 2011-2016թթ ընթացքում մոտ 99 մլրդ ՀՀ դրամի վարկ է տրամադրվել 119 հազար միավորների․ միայն նախորդ տարի 20 հազար միավորի տրամադրվել է 15 մլրդ ՀՀ դրամի վարկ։ Նախարարի վստահեցմամբ` դա բավականին մեծ ցուցանիշ է, սակայն ծրագիրը պետք է վերանայվի:

«Նախարարության ներքո ստեղծված գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի շրջանակներում, որն ունենալու է խորհրդատվական ուղղվածություն, մենք փոխելու ենք ծրագիրն այն իմաստով, որ սուբսիդավորված վարկեր կստանան այն գյուղացիական տնտեսությունները, որոնք կներկայացնեն հստակ ծրագիր. դրանից հետո հիմնադրամը կհաստատի հայտը եւ տնտեսությունը իրավունք կունենա բանկ դիմել: Այսօր կան դեպքեր, երբ գյուղացիներն ուղղակի ստանում են ոչ նպատակային ուղղվածության վարկեր։ Բացի այդ, հստակ ծրագրի առկայությունը թույլ կտա զարգացնել այդ տնտեսությունները»,- ասաց Իգնատի Առաքելյանը` վստահեցնելով, որ միշտ էլ բարելավելու և լավացնելու ճանապարհներ կգտնվեն, այդ պատճառով անընդհատ մոնիթորինգ են իրականացնելու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]