1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կառավարությունը շարունակում է խրախուսել ներդրումային ծրագրերը. ստեղծվելու են նոր աշխատատեղեր

Կառավարությունը շարունակում է խրախուսել ներդրումային ծրագրերը. ստեղծվելու են 
նոր աշխատատեղեր

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Նանման» ՍՊԸ կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կերկարաձգվի երեք տարով: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ ընկերությունը նախատեսում է արդիականացնել և ընդլայնել արդեն իսկ գործող կարի արտադրամասը։ «Նանման» ՍՊԸ նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 20 մլն ՀՀ դրամի չափով ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 13 մլն ՀՀ դրամ։ Արդյունքում կստեղծվի մոտ 15 աշխատատեղ` 2017թ. 80, 2018թ. 100 և 2019թ. 120 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ,  ասաց Կարայանը: 

Գործադիրը փոփոխություն կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «ԱՍԿԵ Գրուպ» ԲԲԸ կողմից ներդրումային ծրագրի շրջանակում ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը ևս մեկ տարով հետաձգելու համար: Ընկերությունը պողպատյա ամրաններ և աղացման գնդեր արտադրելու համար նախատեսում է ստեղծել մետաղյա աղեղային հալման վառարան, որի համար կիրականացնի 2.5 մլրդ ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում կստեղծվի մոտ 32 աշխատատեղ` 2016թ. 180, 2017թ. 200 և 2018թ. 220 հազ. դրամ միջին աշխատավարձով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]