Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ռիհաննան արժանացել Է Parsons-ի «տարվա հումանիստ» մրցանակին

Ռիհաննան արժանացել Է Parsons-ի «տարվա հումանիստ» մրցանակին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի եւ Puma-ի կրեատիվ տնօրեն Ռիհաննան ստացել Է Parsons դիզայնի դպրոցի պարգեւը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 30-ին հայտնել Է Harper’s Bazaar-ը: 
«Տարվա հումանիստ» կատեգորիայում հատուկ մրցանակը նրան շնորհել են նորաձեւության ինդուստրիայի զարգացման մեջ ունեցած նշանակալի ավանդի համար: 
Պարգեւատրման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մայիսի վերջին Նյու Յորքում: «Իր երաժշտությամբ եւ բացառիկ ոճով Ռիհանան ոգեշնչում Է միլիոնավար մարդկանց: Նա միշտ աջակցում Է մեր շրջանավարտներին եւ կրում Է նրանց հագուստները»,-ասել Է Parsons-ի ներկայացուցիչը:  
Ռիհաննան 2014 թվականից զբաղեցնում Է Puma-ի կրեատիվ տնօրենի պաշտոնը: Այդ ժամանակից ի վեր նա բրենդի հետ միասին թողարկել Է կոշիկի մի քանի մոդելներ: Նաեւ երգչուհին համագործակցում Է նորաձեւության այլ բրենդների, օրինակ, Manolo Blahnik-ի հետ, որի համար նա ստեղծել Է Savage անվանումը կրող կոշիկի հավաքածուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]