Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԵՊՀ-ում բացվել է անվանի գիտնական, պրոֆեսոր Հողմիկ Սարգսյանի անունը կրող լսարանը

ԵՊՀ-ում բացվել է անվանի գիտնական, պրոֆեսոր Հողմիկ Սարգսյանի անունը կրող 
լսարանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում բացվել է անվանի գիտնական, պրոֆեսոր Հողմիկ Սարգսյանի անունը կրող լսարանը:  Գործող և ապագա երկրաբանները լավ գիտեն նրա անցած ուղին, որի անքակտելի բաղադրիչը հայկական լեռնաշխարհի հայտնի և անհայտ էջերը բացահայտելն էր: Գիտնականը բացահայտեց և արեց հնարավորը՝ այն հասանելի դարձնելով նաև նրանց համար, ովքեր հետաքրքրված են երկրաբանությամբ: Վաստակաշատ համալսարանականը ուսանողների սիրելի դասախոսն էր, ով կյանքից հեռացավ 2016 թ.-ին՝ թողնելով գիտական լուրջ ժառանգություն, որն անգնահատելի է հատկապես նրանց համար, ովքեր նրա գործի շարունակողներն են:

 «Մենք անվանակոչում ենք մի լսարան, որտեղ երկար տարիներ իր մասնագիտական, դասախոսական և գիտական աշխատանքներն է իրականացրել ֆակուլտետի լավագույն դասախոսներից մեկը, ում անունը Հողմիկ Սարգսյան է: Երկրաբան մասնագետների պատրաստման և զարգացման գործում մեծ է եղել նրա դերը: Այս լսարանը կարևոր խորհուրդ ունի. ցանկացած ուսանող, մտնելով այս լսարան, իրեն հարց պետք է տա, թե ով է եղել Հողմիկ Սարգսյանը… Նրա նպատակն էր «Երկրաբանություն» գիտությունը միշտ պահել բարձրության վրա, ինչպես նաև պատրաստել այնպիսի մասնագետներ,  ովքեր կլինեն արժանի քաղաքացիներ և կծառայեն գիտության զարգացմանն ու ընդերքի ուսումնասիրմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է դեկան Մարատ Գրիգորյանը:

«Հողմիկ Սարգսյանը մարդ էր, ով հասել էր բարձր գիտական արժեքների և իր մարդկային արժանիքների շնորհիվ վայելում էր ոչ միայն երկրաբանների, այլև շատերի հարգանքը: Թեև քիչ եմ շփվել նրա հետ, բայց տպավորություններս մեծ են: Նա մինչև իր կյանքի վերջը նվիրված է եղել համալսարանին: Նրա խմբագրությամբ լույս է տեսել «Աշխարհագրություն և երկրաբանություն» գիտական հանդեսը: Նա թողեց բարի անուն, իսկ այսօր մենք այդ բարի անունը հավերժացնում ենք: Հենց նրա նման մարդիկ են ստեղծել համալսարանի 100-ամյա պատմությունը»,- ասաց պրոռեկտոր Գևորգյանը:

 ՀԽՍՀ վաստակավոր երկրաբանի կոչմանն արժանացած Հողմիկ Սարգսյանի անվան լսարանում շատ են հայկական լեռնաշխարհի քարերը, որոնք գիտնականը խնամքով պահել և հետագայում դարձրել է գիտական ուսումնասիրության առարկա: Այս իրողությունը խոսում է այն մասին, որ երկրաբանության դոկտորն իր կյանքը նվիրել էր մասնագիտությանը և կյանքի կարևոր հատվածը կապել Մայր բուհի հետ: Մահից մի քանի ամիս առաջ էլ գրել էր. «Ես արեցի այն, ինչ կարող էի. թող ուրիշներն անեն ավելի լավ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]