Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ գյուղատնտեսության նախարարության ամենամեծ խնդիրներից է գյուղատնտեսական մթերքի իրացման հարցը. նախարար

ՀՀ գյուղատնտեսության նախարարության ամենամեծ խնդիրներից է 
գյուղատնտեսական մթերքի իրացման հարցը. նախարար

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության ամենամեծ խնդիրներից է գյուղատնտեսական մթերքի իրացման հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նրա խոսքով` դրա լուծումը առկա է, սակայն չկան միջոցները:

«Քննարկում էինք վերամշակողների համար էժան եւ կարճաժամկետ վարկային ռեսուրսի ներգրավումը, որը թույլ կտար գումարն անմիջապես գյուղացիական տնտեսություններին վճարել առանց ուշացումների եւ խնդիրների։ Սակայն, այս պահին գումարի սղություն կա, այն, ինչ տնտեսել ենք, արդեն ներդրել ենք։ Ծրագիրն, ամեն դեպքում կա, գյուղացու բեռը մթերման շրջանում թեթեւացնելու համար։ Հարցը լուծելու համար մի քանի ամիս ունենք»,- ասաց նախարարը` հավելելով, որ տնտեսումներում գումարների առկայության դեպքում դրանք կուղղվեն ծրագրի իրականացմանը:

Անդրադառնալով ցրտահարություններին՝ նախարարը նշեց, որ նախնական գնահատում արդեն կա, սակայն վերջնականը կլինի մարզերից ստացված տվյալների հիման վրա: «Այն խաղողագործների մոտ, ովքեր այգեթաղ չեն իրականացրել, շատ հավանական է ցրտահարությունը։ Խոսքը ոչ ցրտադիմացկուն սորտերի մասին է, որոնք եղել են այն տարածքներում, որտեղ արձանագրվել է ցրտահարություն։ Կան պտղատու այգիների որոշ քանակով ցրտահարություն, այս պահին, սակայն հստակ հաշվարկ չկա, քանի որ մարզերը չեն ներկայացրել»,- ավելացրեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]