Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կարեն Կարապետյանը վստահեցնում է` բարեփոխումների արդյունքում կունենանք զարգացող, ավանդույթներով ու համուհոտով պետություն

Կարեն Կարապետյանը վստահեցնում է` բարեփոխումների արդյունքում կունենանք 
զարգացող, ավանդույթներով ու համուհոտով պետություն

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը ՀՀԿ նախընտրական ծրագիրը գնահատում է որպես բարեփոխումների ծրագիր: «Մոսկվա» կինոթատրոնում Երևանի Կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմանը Կարեն Կարապետյանը նշեց, որ 2017 թվականին կառավարությունն իր առջև դրել է հետևյալ խնդիրները` կառավարման սուբյեկտների ախտորոշում, սանիտարիզացիա, կառավարման համակարգի բարեփոխումների սկիզբ և տնտեսական ցուցանիշների կայունացում:

«Չափազանց կարևոր է այս ամենը, որպեսզի հասկանանք մեր խնդիրները, նեղ տեղերը, բազային վիճակը և ըստ դրանց առաջարկենք լուծումներ: Ախտորոշումը ցույց է տալիս, որ բոլոր ոլորտներում ունենք ժամանակակից կյանքի պահանջների, արդյունավետության պակաս, ինչը դրդում է մեզ բոլոր ոլորտներում իրականացնել բարեփոխումներ: Այդ առումով, մեր ծրագիրը կարելի է անվանել նաև բարեփոխումների ծրագիր, որովհետև յուրաքանչյուր ոլորտում, մեր թիմի պատկերացմամբ, կատարում ենք ֆունդամենտալ փոփոխություններ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը: Վարչապետը նշեց, որ ուսումնասիրելով ու վերլուծելով վերջին 20-30  տարիների ընթացքում արագ փոփոխվող երկրներում կատարված բարեփոխումները` հանգել են եզրակացության, որ դրանք ունեցել են երեք հայտանիշ:

«Դրանք, մեր կարծիքով, բնորոշ են նաև մեր բարեփոխումների ծրագրին: Այն հավակնոտ է և համարձակ, պրագմատիկ է և իրատեսական, դրանք իրականացնող թիմն ունի կամք և դիմադրության դեպքում` կոշտություն: Կարծում եմ, որ մեր ծրագիրն ու այն իրագործող թիմը բավարարում են այս երեք հայտանիշներին: Արդյունքում, մեր պատկերացմամբ, մենք կունենանք ժամանակակից, տրամաբանական զարգացող, աշխարհի համար հասկանալի, միևնույն ժամանակ, հայկական ավանդույթներով ու համուհոտով պետություն»,- ասաց Կարեն Կարապետյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]