Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Պետք է ընտրենք վարկի այնպիսի համաչափություն, որը եկամուտ է բերում. վարչապետն անդրադարձավ Հյուսիս-հարավ ծրագրին

 Պետք է ընտրենք վարկի այնպիսի համաչափություն, որը եկամուտ է բերում. 
վարչապետն անդրադարձավ Հյուսիս-հարավ ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը բանակցում է դոնոր կազմակերպությունների հետ` Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման հետագա քայլերի շուրջ: Այդ մասին «Մոսկվա» կինոթատրոնում Երևանի Կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմանը հնչեցված հարցին ի պատասխան ընդգծեց ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը:

«Այսօր ունենք արտաքին պարտք, որը կազմում է մեր ՀՆԱ-ի 57 տոկոսը, ունենք սահմանափակում` ՀՆԱ-ի 60 տոկոսի չափով: Հյուսիս-հարավ ճանապարհը մեզ պե՞տք է, թե` ոչ. այո, պետք է, բայց պետք է հստակ հաշվարկենք, թե որ վարկն է մեզ համար առաջնային, որն է ստեղծում հավելյալ արժեք: Այս պահին վերլուծում ենք բոլոր վարկային ծրագրերը, որոնք նախկինում վերցրել ենք, հասկանալու համար, թե որոնք են կարողանում իրենք իրենց սպասարկել: Հյուսիս-հարավ ճանապարհի հետ կապված վերլուծում ենք, թե որ հատվածները կարող է պետությունը մասնավորի հետ կազմակերպել, որպեսզի դրանում մտցնենք բիզնես գործոն, որպեսզի այդ փողը որպես լրացուցիչ պարտավորություն պետության վրա չլինի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ՀՀ վարչապետը` ավելացնելով, որ ծրագրել են, թե այս տարի այդ ճանապարհի որ հատվածն է կառուցվելու:  

Կառավարության ղեկավարի խոսքով՝ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել: «Եթե փողը վերցնենք, վարկը կուտակենք և չկարողանանք սպասարկել` կհասնենք անտրամաբանական վիճակի: Պետք է ընտրենք վարկի այնպիսի համաչափություն, որը փող է բերում»,- ասաց Կարեն Կարապետյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]