Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն ամփոփեց քարոզարշավը

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն ամփոփեց քարոզարշավը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն ամփոփիչ միջոցառմամբ եզրափակեց Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Մարտի 30-ին տեղի ունեցավ ընտրություններին ընդառաջ կուսակցության քարոզարշավն ամփոփող միջոցառումը:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ կուսակցության կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Գագիկ Մանուկյանը, ով անդրադարձավ հայ-ռուսական հարաբերություններին: Նրա խոսքով՝ 102-րդ ռուսական ռազմակայանը ու սահմանապահները դեռ խիստ անհրաժեշտություն են մեր երկրի համար։ «Խնդրում եմ ձեզ, առաջին հերթին հարցրեք բնակչությանը, արդյոք նրանք ցանկանո՞ւմ են, որ 102-րդ ռուսական ռազմակայանը դուրս բերվի երկրից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա՝ հավելելով, որ հայ-ռուսական հարաբերությունները շատ կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար և պետք է դրանք ավելի խորացնել: 

Կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Մարիամ Շահինյանն էլ ընդգծեց, որ քարոզարշավի ընթացքում երիտասարդների շրջանում կուսակցության համակիրների  աճ է նկատել: Նրա խոսքով՝ հասարակությունը պետք է վստահի Հայաստանի Կոմկուսին՝ վստահ լինելով, որ այդ դեպքում ժողովուրդն ապրելու է սոցիալապես ապահովված երկրում: 

Միավորված առաջադիմական կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը իր խոսքում նշեց, որ Հայաստանի Կոմունիստական կուսակցության նախընտրական ծրագրում արդյունաբերական քաղաքականության դրույթներն արժանացել են ժողովրդի հավանությանը: Նա հիշեցրեց, որ անհրաժեշտ է վերականգնել արդյունաբերության եւ արտաքին առեւտրի նախարարությունը: «Պետությունը պետք է բոլոր հնարավոր միջոցներով նպաստի տնտեսության զարգացմանը,»,- նշեց Վազգեն Սաֆարյանը:

Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Տաճատ Սարգսյանն էլ նշեց՝ եթե Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը մտնի խորհրդարան, ՀՀ-ում 16-17 մլրդ դոլար ներդրումների ներգրավման հնարավորություն կստեղծի։ Նրա խոսքով՝ ի դեմս Կոմկուսի՝ հանրապետությունում ֆինանսական հեղափոխություն տեղի կունենա։

«Մենք ծրագիր ունենք, որտեղ ներառված են բոլոր ոլորտները։ Այս նախընտրական քարոզարշավը ցույց տվեց, որ Կոմկուսի շնորհիվ Հայաստանում ակտիվորեն ապրում է կոմունիստական գաղափարախոսությունը։ Քաղաքական դաշտում մենք չենք տեսնում ոչ մի ուժի, որը գոնե ինչ-որ մի աստիճան հնարավոր լիներ դնել Կոմկուսի գաղափարախոսության կողքին», - եզրափակեց Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]