1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գերմանիայի իշխանությունները որոշել են սոցցանցերին տուգանել ֆեյքերի եւ ագրեսիայի համար

Գերմանիայի իշխանությունները որոշել են սոցցանցերին տուգանել ֆեյքերի եւ ագրեսիայի համար

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կառավարությունն ապրիլի 5-ին հավանություն Է տվել սոցցանցերի նկատմամբ մինչեւ 53 մլն դոլար գումարի տուգանքների սահմանմանը, որոնք օգտատերերի բողոքներից հետո չեն հեռացնի ատելություն բորբոքող հաղորդագրությունները եւ ֆեյքային նորությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
«Ատելության հողի վրա կատարվող հանցագործությունները, որոնց դեմ անբավարար պայքար Է մղվում, հսկայական վտանգ են ներկայացնում ազատ, բաց եւ ժողովրդավարական հասարակության խաղաղ միասնության համար»,-«Ֆրանսպրես»-ը մեջբերում Է նախարարների կաբինետի հայտարարությունը:
Այն ժամանակից, երբ 2015 թվականին Գերմանիա ժամանեցին ավելի քան 1 մլն միգրանտներ, սոցիալական ցանցերում թշնամանք հրահրող հարձակումների թվաքանակը բազմակի աճել Է:  
Կառավարությունը մի քանի անգամ նախազգուշացրել Է ինտերնետ-ընկերություններին, որ նրանք բավարար արդյունավետությամբ չեն պայքարում նման կոնտենտի դեմ: 
Բացի այդ, այս տարվա սեպտեմբերին Գերմանիայում ընտրություններ են անցկացվելու: Գերմանացի բազմաթիվ քաղաքական գործիչներ զգուշանում են, որ ընտրություններից առաջ սոցիալական ցանցերում կհայտնվեն բազմաթիվ ստահոդ տեղեկություններ:   
Այն դեպքում, եթե օրինագիծն ստանա խորհրդարանի հավանությունը, բողոքն ստանալուց հետո սոցցանցերը միայն 24 ժամ կունենան այն գրառումները հեռացնելու համար, որոնք բացահայտորեն խախտում են գերմանական օրենքը:
Նախարարների կաբինետի կողմից հավանության արժանացած օրինագիծը նաեւ վերաբերում Է մանկական պոռնոգրաֆիային եւ  ահաբեկչության հետ կապված գործունեությանը Համացանցում:
Գերմանիայում արդեն գործում Է ագրեսիվ հռետորաբանության մասին աշխարհում ամենախիստ օրենքներից մեկը, որը վերաբերում Է վարկաբեկող տեղեկությունների, զրպարտանքի, սադրանքների եւ սպառնալիքների տարածմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]