Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

YouTube-ը ներկայացրեց հեռուստաալիքների եթերային հեռարձակման դիտման նոր գործառույթը

YouTube-ը ներկայացրեց հեռուստաալիքների եթերային հեռարձակման դիտման նոր գործառույթը

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: YouTube տեսահոսթինգը ներկայացրել Է իր հարթակում հեռուստաալիքների եթերային հեռարձակման դիտման՝ խոստացված գործառույթը: Նոր ծառայությունն ամերիկացի ինտերնետ-օգտատերերի համար մատչելի Է դարձել ապրիլի 5-ին: Այժմ նրանք կարող են իրական ժամանակի ռեժիմով YouTube-ի միջոցով դիտել ԱՄՆ-ի չորս խոշորագույն հեռուստացանցեր (ABC, CBS, NBC եւ Fox), ինչպես նաեւ եւս շուրջ 30 կաբելային, ներառյալ մարզական հեռուստաալիքներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  
Ծառայությունը, ինչպես որ խոստացել Էր տեսահոսթինգի սեփականատեր Alphabet հոլդինգը, տրամադրվում Է ամսական 35 դոլար արժեքով վճարովի բաժանորդագրմամբ միանգամից վեց օգտատերերի: Այսպիսով, մեկ ընտանիքի միանգամից մի քանի անդամներ կարող են միաժամանակ ծառայությունից օգտվելու հնարավորություն ստանալ տարբեր հաշվառման գրանցումներից:  
Ինչպես պարզաբանել են Alphabet-ում, ընկերությունը մտադիր Է ներգրավել նրանց, ովքեր երբեք չեն ունեցել կաբելային կամ արբանյակային հեռուստատեսություն եւ ովքեր սովորել են տեսանյութեր, այդ թվում՝ հեռուստահաղորդումներ դիտել Համացանցի միջոցով: 
2005 թվականին հիմնված YouTube-ը տեսահոսթինգային ընկերություն Է, որը տրամադրում Է տեսանյութերի պահման, առաքման եւ ցուցադրման ծառայություններ: Ծառայության օգտատերերը կարող են բեռնել, դիտել եւ մեկնաբանել տեսագրությունները: 2006 թվականին Google ընկերությունը գնել Է  YouTube-ը, իսկ Google-ը 2015 թվականից մտնում Է Alphabet հոլդինգի կազմի մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]