Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Աշխարհում շարժական հավելվածներից հասույթն աճել Է 40 տոկոսով

Աշխարհում շարժական հավելվածներից հասույթն աճել Է 40 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում շարժական հավելվածների ներբեռնումների թիվը 2016 թվականին աճել Է 15 տոկոսով, ընդ որում՝ սեգմենտում հասույթն ավելացել Է 40 տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CCTV չինական հեռուստաալիքը՝ հղում անելով NewZoo ընկերության հետազոտությանը:
Հավելվածներից համաշխարհային հասույթի գրեթե երրորդ մասը՝ 12 մլրդ դոլար, ստացվել Է Չինաստանում:
Չինացի օգտատերերը iOS պլատֆորմով հավելվածների մշակողներին բերել են հասույթի 40 տոկոսը (5 մլրդ դոլար), Android-ի համար հավելվածների վաճառքները կազմել են 7 մլրդ դոլար: 
Նշվում Է, որ չինացի օգտատերերը միջին հաշվով ամսական թեկուզ մեկ անգամ օգտվում Է 40 հավելվածներից, ինչը մեծապես ավելի շատ Է, քան աշխարհի միջին ցուցանիշը: Ըստ որում՝ Չինաստանում ինտերնետ-օգտատերերի թիվը 2015 թվականին հասել Է 668 միլիոնի, եւ նրանց 90 տոկոսը ցանց են մտնում իրենց շարժական ցանցերից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]