1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Շիրակի մարզում ներառական կրթության ընդլայնմանն ուղղված նոր ծրագիր է մեկնարկում

Շիրակի մարզում ներառական կրթության ընդլայնմանն ուղղված նոր ծրագիր է մեկնարկում

ԳՅՈՒՄՐԻ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի հաշմանդամություն ունեցող երեխաներին հանրակրթական դպրոցներում որակյալ կրթություն ապահովելու նպատակով կիրականացվի «Համայնքային գործընթաց` կրթության մեջ համընդհանուր ներառմանն ընդառաջ» ծրագիրը:

Թեև մարզում ներառական դպրոցների թիվն ամեն տարի ավելանում է, պիլոտային 2 դպրոցից մեկնարկելով, այսօր արդեն մարզում գործում է 27 ներառական դպրոց, սակայն, այնուամենայնիվ, դրանով խնդիրն ամբողջովին չի լուծվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ապրիլի 12-ին կայացած ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց «Համայնքային գործընթաց` կրթության մեջ համընդհանուր ներառմանն ընդառաջ» ծրագրի ղեկավար Գայանե Նորիկյանը:

Նրա խոսքով` շատ են այն երեխաները, ովքեր տարբեր պատճառներով «դուրս են մնում» տեսադաշտից և կրթություն չեն ստանում, իսկ դպրոցների մեծ մասը հարմարեցված չեն ներառական ուսուցման համար: Կա նաև մասնագիտական խնդիր:

Եղած բացը լրացնելու նպատակով «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը, Դպրոցական ծնողական խորհուրդների անդամների ազգային ասոցիացիայի հետ համատեղ, կիրականացնի «Համայնքային գործընթաց` կրթության մեջ համընդհանուր ներառմանն ընդառաջ» ծրագիրը, որի նպատակն է ապահովել, որ ներկայումս Շիրակի մարզում կրթությունից դուրս մնացած հաշմանդամություն ունեցող երեխաներին տրվի որակյալ կրթություն մոտակա հանրակրթական դպրոցներում, ինչպես նաև հզորացվի համայնքային ներուժը՝ դպրոցներում հաշմանդամություն ունեցող երեխաների ներառումը խթանելու եւ վերահսկելու, դրանց խախտման դեպքերն արձանագրելու համար:

Ըստ ծրագրի՝ ուսումնասիրություն կիրականացվի 12 համայնքում՝ հայտնաբերելու համար կրթական գործընթացից դուրս մնացած երեխաներին, այնուհետև կուսումնասիրվի տվյալ դպրոցներում առկա ներառական մշակույթը: Արդյունավետության նպատակով տվյալ դպրոցների համար կհայտարարվի գրանտային մրցույթ: Ծրագիրը ֆինանսավորում են Եվրոպական Միությունը, Ավստրիայի զարգացման համագործակցությունը և Կարիտաս Ավստրիան։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]