Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 19.04.2017

Սպասվող լրահոս. 19.04.2017
ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:  

ՀՀ կենտրոնական բանկում այսօր` ապրիլի 19-ին, տեղի կունենա «Իմ ֆինանսների ամիս 2017»  ծրագրի բացման արարողությունը: Ծրագիրն իրականացվում է արդեն 4-րդ անգամ,նպատակը հանրության շրջանում անձնական ֆինանսների կառավարման հարցի կարևորումն է:Ծրագիրը ներառում է հասարակության տարբեր թիրախային խմբերի համար ուսուցողական՝ գրավիչ և հիշվող միջոցառումներ, որոնք ուղղված են իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:

Հայաստանում ամուսնալուծությունների ի՞նչ միտումներ են առկա, որո՞նք են դրանց պատճառները, իրավական գործընթացներում ի՞նչ խնդիրներ կան: Այս և այլ հարցերին կանդրադառնան Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը, փաստաբան Տիգրան Սարուխանյանը, ընտանեկան հոգեբան Արկադի Մեհրաբյանը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սիրիահայերի համար կազմակերպված դասընթացները բարեհաջող ավարտելու կապակցությամբ կանցկացվի ավարտական միջոցառում և մասնակիցներին կհանձնվեն սերտիֆիկատներ: Կազմակերպիչներն են «Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան կլոր սեղան հիմնադրամ»-ը և «Արտ հաուս» ուսումնական կենտրոնը:

Այսօր եզդիները նշում են Ամանորը: Յուրաքանչյուր տարի` ապրիլի 13-ից հետո առաջին չորեքշաբթի օրը, եզդիները նշում են իրենց Ամանորը: Այս տարի այն նշվում է ապրիլի 19-ին: Այդ տոնը հենց այդպես էլ կոչվում է` Տարեմուտի չորեքշաբթի օր: Օրվա առթիվ միջոցառումներ են նախատեսված Զովունի գյուղում:

«Mirzoyan Library»-ում տեղի կունենա արձակագիր Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ» վեպի լրամշակված տարբերակի շնորհանդեսը: Արամ Պաչյանի վեպի նոր մշակումը լույս է ընծայել «Դարակ» հրատարակչությունը: Գրքից ստացված ամբողջ հասույթը կտրամադրվի երիտասարդ որեւէ գրողի առաջին գրքերի հրատարակությանը: Շնորհանդեսի ընթացքում գրողը կպատմի գրքի ստեղծման մասին, կներկայացվի նաեւ գրքի անգլերեն տարբերակը, որի հրատարակիչը բրիտանական «Գլագոսլավ» հրատարակչությունն է: Ներկա կլինի նաեւ անգլերեն տարբերակի թարգմանիչ Նաիրի Հախվերդին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]