Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վաղարշակ Հարությունյանն առկա սպառնալիքների պարագայում «Ազգ-բանակ» հայեցակարգն անհրաժեշտություն է համարում

Վաղարշակ Հարությունյանն առկա սպառնալիքների պարագայում «Ազգ-բանակ» հայեցակարգն անհրաժեշտություն է համարում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համար «Ազգ-բանակ» հայեցակարգն ուղղակի անհրաժեշտություն է` հաշվի առնելով այն մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնք գալիս են Թուրքիայից և Ադրբեջանից: «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովի ընթացքում նման կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: «Այսօր Հայաստանն Ադրբեջանի հետ գտնվում է պատերազմական իրավիճակում. կա զինադադարի պայմանագիր, բայց չկա խաղաղության պայմանագիր, իսկ Թուրքիայի հետ գտնվում է  անմիջական ռազմական սպառնալիքի վիճակում: Հայաստանը  Թուրքիայի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ, Թուրքիան շրջափակել է Հայաստանը, ինչը, ըստ միջազգային իրավունքի, պատերազմական էլեմենտ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հարությունյանը: 

Նրա խոսքով` իրավիճակը դեպի լավը փոխվելու հույս չկա, քանի որ տարածաշրջանում հակամարտությանը մասնակցում են բոլոր գերտերությունները՝ Եվրոպա, ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, այստեղ է գտնվում երկրագնդի այն զգայուն մասը, որտեղից կարող են սկսվել բոլոր այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում դարերի ընթացքում: «Դրա համար պետք է զգոն լինենք: Այս հայեցակարգը պետք է լուծի մեր պետության ռազմական անվտանգության ապահովման հարցը, իսկ պետության անվտանգության ապահովման հարցը ապահովում է ողջ պետությունն իր բոլոր ոլորտներով՝ տնտեսություն, մշակույթ, կրթություն»,- ասաց նա:

Հայաստանն ունենալով քիչ ռեսուրսներ՝  շնորհիվ հայ  սպայի, հասարակության մոտիվացիայի, կարողանում է ապահովել իր անվտանգությունը, բայց հիմա գալիս է նոր փուլ, պետք է վերանայել օրենքները, ռազմավարությունը, ծրագրերը: Նրա գնահատմամբ` անվտանգությունն ապահովելու հիմքը պետք է դնել զինվորի, սպայի վրա: 

Վաղարշակ Հարությունյանն ընդգծեց, որ «Ազգ-բանակ-2017» համաժողովի ժամանակ ներկայացված «Պատիվ ունեմ» ծրագիրը, որի նպատակն է համալրել տակտիկական օղակի սպայական կազմը, լրջագույն ծրագիր է, որը կբարձրացնի բանակի մարտունակությունը, կնվազեցնի  այն միջադեպերը, որոնք տեղի են ունենում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]