Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԻՊ-ն ստանձնել Է Ելիսեյան դաշտերում գրոհի պատասխանատվությունը

ԻՊ-ն ստանձնել Է Ելիսեյան դաշտերում գրոհի պատասխանատվությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի կենտրոնի Ելիսեյան դաշտերում ապրիլի 20-ի երեկոյան տեղի ունեցած հրաձգության հետեւանքով զոհվել Է մի ոստիկան, եւս երկուսը վերքեր են ստացել: Հարձակվողը գնդակահարված Է: «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը հայտարարել Է, որ նա իր «մարտիկներից» մեկն Էր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենը հայտարարել Է, որ հարձակվողի անձը պարզված Է: Փարիզի արեւելյան արվարձանում գտնվող նրա տանը խուզարկություն Է կատարվել:
«Իսլամական պետության» անունից արված հայտարարության մեջ ասված Է, որ Ելիսեյան դաշտերում հարձակումն իրականացրել Է «Աբու Յուսեֆ-բելգիացին»:
BFMTV ֆրանսիական հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ հարձակվողը Ֆրանսիայի 39-ամյա քաղաքացի Է, որը հայտնի Է ֆրանսիական հատուկ ծառայություններին եւ Telegram մեսենջերում քննարկում Էր ոստիկանների սպանելու իր մտադրությունը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդես Է եկել ազգին հղած ուղերձով՝ հայտարարելով, որ Ելիսեյան դաշտերում տեղի ունեցած հրաձգությունը ահաբեկչական բնույթի հետքեր ունի: Ապրիլի 21-ի առավոտյան նշանակված Է երկրի Պաշտպանության եւ ազգային անվանության խորհրդի նիստը:
Ինչպես հայտնել Է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը, հարձակվողի ավտոմեքենան տեղական ժամանակով ժամը մոտ 21-ին կանգ Է առել ոստիկանական ավտոբուսի մոտ: Նա դուրս Է եկել ավոմեքենայից եւ կրակ բացել ինքնաձիգ զենքից: Ականատեսների ասելով՝ նա զինված Էր Կալաշնիկով ինքնաձիգով:
Ոստիկաններից մեկին սպանելուց հետո հարձակվողը փորձել Է փախչել՝ կրակելով մյուս ոստիկանների վրա, որոնցից երկուսը վիրավորվել են: Հաղորդվում Է նաեւ պատահական անցորդի վիրավորվելու մասին:
Տղամարդն սպանվել Է պատասխան կրակով:
Ելիսեյան դաշտերում գտնվող բոլոր մարդիկ տարահանվել են, ոստիկանությունը շրջապատել Է միջադեպի վայրը: Դրանից առաջ Ելիսեյան դաշտերի սրճարանների ու խանութների բազմաթիվ այցելուներ հայտնվել Էին արգելափակված վիճակում, նրանց թույլ չԷին տալիս փողոց դուրս գալ:
Ապրիլի 23-ին Ֆրանսիայում կայանալու Է նախագահական ընտրությունների առաջին փուլը, եւ Ելիսեյան դաշտերում հարձակման պահին բոլոր 11 թեկնածուները մասնակցում Էին հատուկ նախընտրական հաղորդման եւ հանդես Էին գալիս ընտրողներին հղված վերջին հեռուստաուղերձներով:
Նրանք բոլորն Էլ համերաշխություն են հայտնել տուժածների հետ:
«Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենը եւ «Հանրապետականներ» աջ կուսակցությունից թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հայտարարել են, որ չեղարկում են ապրիլի 21-ին պլանավորված հանդիպումներն ընտրողների հետ:
Իսլամիստական սպառնալիքը նախընտրական արշավի գլխավոր թեմաներից մեկն Էր: «Ֆրանսպրես» գործակալության տվյալների համաձայն՝ 2015 թվականից ի վեր Ֆրանսիայում ջիհադականների զոհ Է դարձել 238 մարդ:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]