1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կանադան ընդլայնել Է Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները

Կանադան ընդլայնել Է Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները
ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադան ընդլայնել Է Դամասկոսի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները՝ ցուցակում ներառելով 16 ֆիզիկական անձանց եւ հինգ ընկերություններ, որոնք կապված են Սիրիայի կառավարության հետ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Կանադայի կառավարության կայքում:
«Սիրիայում տիրող իրադրությունն ընդհանուր խաղաղության եւ անվտանգության վտանգավոր խախտում Է, ինչը հանգեցրել Է եւ կարող Է հանգեցնել լուրջ միջազգային ճգնաժամի»,- ասված Է նախարարների կաբինետի հայտարարության մեջ:
Վերջին անգամ Դամասկոսի դեմ Օտտավայի պատժամիջոցներն ընդլայնվել են ապրիի 13-ին: Այդ ժամանակ սահմանափակումներ են սահմանվել Բաշար Ասադի հետ կապված 26 անձանց նկատմամբ: Մինչ այդ նման միջոցներ չԷին սահմանվել 2014 թվականի հունվարից ի վեր: Պատժամիջոցների ներքո հայտնված անձանց ընդհանուր թիվը հասել Է 234-ի, ընկերություններինը՝ 57-ի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]