1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Փյունիկ» հիմնադրամը Ծիծեռնակաբերդում եղեւնի տնկեց՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

  «Փյունիկ» հիմնադրամը Ծիծեռնակաբերդում եղեւնի տնկեց՝ ի հիշատակ Հայոց 
ցեղասպանության զոհերի

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի «Հիշողության պուրակում» Ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» հիմնադրամը տնկեց եղևնի:

Արարողությանը ներկա էին Սփյուռքի, Կրթության եւ գիտության, ինչպես նաեւ Մշակույթի նախարարներ Հրանուշ Հակոբյանը, Լեւոն Մկրտչյանը եւ Արմեն Ամիրյանը, «Մատենադարան»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղեւոնդյանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը եւ այլք:

Եղեւնու կողքին տեղադրվեց «Մեծ եղեռնի զոհերի հիշատակին «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի համանախագահներ Լեւոն Սարգսյանի եւ Գաբրիել Չենբերջյանի կողմից» գրությամբ հուշատախտակը:

«Անշուշտ ապրիլի 24-ի առիթով մեզ պատիվ տրվեց մեր հիմնադրամի անունով մեկ ծառ տնկելու, քանի որ հիմնադրամը Ցեղասպանության թանգարանի վերակառուցման գործում   մեծ աշխատանք էր տարել: Ցանկացանք մենք էլ հայտնի մարդկանց կողքին մեկ ծառ ունենալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Գաբրիել Չենբերջյանը:

Հիմնադրամի ներկայացուցիչները նաև հարգանքի տուրք մատուցեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի մոտ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]