Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԿԳ նախարարն ընդունել է միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի նախագահության անդամներին

ԿԳ նախարարն ընդունել է միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի 
նախագահության անդամներին

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է ԱՊՀ երկրների միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի նախագահ Յուրի Շամիլովին և ասոցիացիայի նախագահության անդամներ Նատալյա Բաբինովային և Երևանի Ա. Շիրակացու անվան ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Ողջունելով հյուրերին՝ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանի հանրակրթական համակարգի զարգացումը մեր պետության գերակայություններից է և այս իմաստով հատկապես ավագ դպրոցների կայացմանն աջակցելու առումով միջազգային բակալավրիատի ծրագիրը կարող է օգտակար լինել: Նախարարի խոսքով՝ Հայաստանը փորձում է զարկ տալ գերազանցության կենտրոնների զարգացմանը, ինչպես նաև կրթական համակարգ ներմուծել բացառիկ ծրագրեր, ինչպիսին օրինակ իր տեսակի մեջ եզակի արտադպրոցական կրթություն իրականացնող Թումո կենտրոնի ստեղծումն է: Նախարարն անդրադրձել է նաև ՀՀ-ում գործող միջազգային բակալավրիատի ծրագրով աշխատող դպրոցների գործունեությանը՝ ընդգծելով, որ պետական քաղաքականության տեսանկյունից նպատակային է դիտվում, որպեսզի այդ կարգի գերազանցության կենտրոնները նպաստեն ընդհանուր հանրակրթության որակի բարձրացմանը: Հյուրերը շնորհակալություն հայտնելով նախարարին հանդիպման համար՝ ընդգծել են, որ միջազգային բակալավրիատի ներդրման հայկական փորձն արդյունավետ և ուսանելի է: Նրանք նաև ներկայացրել են ԱՊՀ երկրների, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության փորձն այս ասպարեզում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև միջազգային բակալավրիատի կրթական ծրագրի ընդլայնման և զարգացման համաշխարհային միտումներին: Հավելենք, որ Երևանում ընթանում է ԱՊՀ երկրների միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի 11-րդ ամենամյա համաժողովը, որին մասնակցում են շուրջ 250 պատվիրակներ՝ մի շարք երկրներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]