Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Ապրիլ

Զլատան Իբրահիմովիչը կարող է շարքից դուրս մնալ 8-9 ամսով


ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը լուրջ վնասվածք է ստացել և կարող է բաց թողնել 8-9 ամիս: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին իր կայքում գրել է իտալացի հայտնի սպորտային լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:

Ըստ լրագրողի տեղեկությունների` բուժզննության արդյունքում Իբրահիմովիչի մոտ ախտորոշվել է աջ ոտքի դիմային և հետին խաչաձև կապանների պատռվածք ու վիրահատական միջամտության անհրաժեշտություն կա: Եթե այս տեղեկությունը հաստատվի, ապա Իբրահիմովիչը ստիպված կլինի 8-9 ամիս բաց թողնել:

Զլատան Իբրահիմովիչը վնասվածք է ստացել Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ փուլի  «Մանչեսթեր Յունայթեդ»-«Անդերլեխտ» խաղում, որում անգլիական թիմը հաղթանակ տոնեց 2-1 հաշվով: 



Լրահոս

Բոլոր նորությունները    


Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ