Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կալավան համայնքում արկածային զբոսաշրջության ծրագիրը կրկնապատկել է գյուղ այցելող զբոսաշրջիկների թիվը

Կալավան համայնքում արկածային զբոսաշրջության ծրագիրը կրկնապատկել է գյուղ  այցելող զբոսաշրջիկների թիվը

ԳԱՎԱՌ, 21  ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ :  Գեղարքունիքի մարզի Կալավան համայնքում գործող «Թայմ Լենդ»  հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղուկասյանը հեռանկարային եւ իրատեսական է համարում իրենց համայնքում արկածային զբոսաշրջության արմատավորումը, որի ուղղությամբ հիմնադրամը կատարել է որոշակի քայլեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց  «Թայմ Լենդ»  հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղուկասյանը, արկածային զբոսաշրջությունը լայն հնարավորություն կարող է բացել գյուղի զարգացման համար՝ այստեղ բերելով ամենատարբեր երկրների հազարավոր արկածային զբոսաշրջության սիրահարների:«Արդեն մի քանի տարի է, ինչ մեր համայնքն ընդունում ու ճանապարհում է արտասահմանցի զբոսաշրջիկների: Նրանց հետաքրքրում է մեր բնությունը, հնագիտական արժեքները, ժողովրդի ապրելակերպն ու զբաղմունքը: Բայց առավելապես նրանց գրավում է արկածային տուրիզմի միջավայրը, որը ստեղծված է մեր մտահղացմամբ:Ուռենուց կառուցված կամրջի մի ծայրին արկածային տուրիզմի սիրահարները ստիպված են դատարկել գրպանների ողջ պարունակությունը: Կամրջից այն կողմ արդեն Քարե դարն է: Այստեղ այցելողները պետք է պատրաստեն քարից գործիքներ, քարեդարյան կացարաններ եւ 21 օր ապրեն նախամարդու կյանքով»,- ներկայացրեց Ռոբերտ Ղուկասյանը:  Նրա հավաստմամբ՝ արկածային տուրիզմի ներդրման շնորհիվ  ամեն տարի զբոսաշրջիկների թիվը Կալավանում գրեթե կրկնապատկվել է՝ նախորդ տարում հասնելով մինչեւ 4 հազարի: «Այսպիսի սրընթաց զարգացման գյուղում պատրաստ չէր ոչ ոք , ուստի որոշեցինք մեկ տարի դադար վերցնել, որպեսզի մեր գյուղի բնակիչները հասցնեն կարգի բերել գիշերակացի համար նախատեսված կացարանները: Գյուղում բացառված է խոշոր հյուրանոցի կամ ռեստորանի կառուցումը: Զբոսաշրջիկները պետք է գիշերեն կամ գյուղացիների տանը, կամ էլ նրանց պատկանող էկոքոթեջներում: Այժմ գյուղում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում: 4 սեփականատերեր իրենց միջոցներով բարեկարգում եւ հարմարեցնում են իրենց բնակարանները՝ զբոսաշրջիկներին ընդունելու համար: Եվս 10 ընտանիքների համար մենք այժմ դրամաշնորհային միջոցներ տրամադրող կազմակերպությունների հետ ենք բանակցում՝ նոր բնակարանների նորոգումները կազմակերպելու համար: Նախնական հաշվարկներով՝ այս տարվա վերջին արդեն բարեկարգվող կացարաններն ամբողջությամբ պատրաստ կլինեն ընդունելու զբոսաշրջիկներին: Մեր գյուղը սկսել է հետաքրքրել ոչ միայն զբոսաշրջիկներին, այլեւ արտասահմանցի գիտնականներին: 2014-ի վերջում այստեղ տուն գնեց հնագետ, 30 տարի Տրոյայի պեղումները  ղեկավարած անձանցից մեկը` Հանս Պիտեր Ուերպմանը: Այստեղ նա ժամանում է տարին մի քանի անգամ»,-պատմեց Ռոբերտ Ղուկասյանը:
 Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]