Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լույս է տեսել Գևորգ Տեր­-Վար­դա­նյանի «Շուրիշկա­նի ավե­տա­րա­նը» գիրքը

Լույս է տեսել Գևորգ Տեր­-Վար­դա­նյանի «Շուրիշկա­նի ավե­տա­րա­նը» գիրքը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մատենադարանի գլխավոր ավանդապահ, Ձեռագրագիտության և Մայր ցուցակի բաժնի վարիչ Գևորգ Տեր-Վարդանյանի «Շուրիշկանի ավետարանը» գիրքն արդեն պատրաստ է: Այն  նվիրված է 1498 թվականին Վասպուրական նահանգի Քաջբերունիք գավառի Ասպիսնակ գյուղում Բարսեղ քահանայի ձեռքով գրված և նկարազարդված նշանավոր Շուրիշկանի ձեռագիր Ավետարանին: «Պապ», «Կարմիր» կամ «Սուրբ Բարսեղ Կեսարացի» անունով հայտնի ավետարանը, որ գրվել է շուրջ 520 տարի առաջ, ապա շուրջ երեքուկես դար պահպանվել է Պարսկաստանի Փերիա գավառի Շուրիշկան գյուղում:

Գրքի ստեղծման մանրամասների մասին «Արմենպրես»-ը զրուցել է  հեղինակի հետ:

-Պարոն Տեր-Վարդանյան, ներկայացրեք խնդրեմ գրքի ստեղծման պատմությունը: Ինչու՞ որպես ուսումնասիրության առարկա ընտրեցիք հենց «Շուրիշկանի ավետարան»-ը:

-«Շուրիշկանի ավետարան»-ը մեծ համբավ ունի: Նոր սերնդի անտեղյակությունը եւ նրանց տված հարցերը թելադրեցին, որ արժե ավետարանին վերբերող ճշմարտացի տեղեկություններն ամփոփել մի գրքի մեջ: Այս գրքի վրա սկսել եմ աշխատել 2003 թվականից: Միայն այս տարի հնարավորություն եղավ ավարտելու եւ վերջնական տեսքի բերելու այն: Ապրիլի 23-ը Կրկնազատկի օրն է, եւ այդ օրը ուխտագնացություն է կատարվում դեպի Մուղնիի Սուրբ Գևորգ վանք-եկեղեցի, որտեղ էլ գիրքը կներկայացվի հանրությանը:

-Ինչու՞մն է ավետարանի գլխավոր առանձնահատկությունը:

-Մենք ամբողջ աշխարհում 5000 ավետարան ունենք: Այն հայտնի է իր խնդրակատար-ախտահալած համբավով: Երբ ես Մատենադարան եմ մտել, ավետարանն արդեն այստեղ էր: 2012 թվականին միայն այն դրվեց  ցուցադրության: Այս ավետարանն ընտրել եմ  իրականությունը մարդկանց հասցնելու նպատակ հետապնդելով:

-Ո՞րն է լինելու գրքի թիրախ լսարանը:

-«Շուրիշկանի ավետարան»-ը նախատեսված է հիմնականում հավատացյալ մարդկանց համար, ինչպես նաեւ այն ուխտավորների, ովքեր հավատում են ավետարանի զորությանը եւ արժե, որ իմանան դրան  վերաբերող բոլոր հանգամանքները: Այն գրված է նաեւ  ձեռագրական մշակույթի պատմության տարաբնույթ հարցերով հետաքրքրվող մասնագետների համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am