1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Uber-ը հայտարարել Է թռչող փոխադրամիջոց ստեղծելու պլանների մասին

Uber-ը հայտարարել Է թռչող փոխադրամիջոց ստեղծելու պլանների մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Uber ընկերությունը, որը մասնագիտացած Է տաքսիների առցանց պատվերների բնագավառում, հայտարարել Է մինչեւ 2020 թվականը թռչող փոխադրամիջոցի աշխատանքային մոդել ներկայացնելու պլանների մասին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով USA Today-ին:
«Քաղաքային ավիացիան բնական հաջորդ քայլն Է Uber-ի համար»,- նշել Է արտադրանքի գծով գլխավոր ներկայացուցիչ Ջեֆ Հոլդենը:  
Նա հավելել Է, որ ընկերությունը ձգտել Է մարդկանց տալ ավելի շատ ազատ ժամանակ, ինչպես նաեւ նվազեցնել ճանապարհների բեռնվածությունը եւ շրջակա միջավայրի աղտոտվածության մակարդակը: Այս առնչությամբ Uber-ն աշխատում Է, որպեսզի «Սեղմիր կոճակն, ստացիր թռիչք» ընտրության հնարավորությունն իրականություն դառնա, նշել Է Հոլդենը:  
Ընկերությունը փոխադրամիջոցի նոր մոդելը պատաստում Է Դուբայում կայանալիք World Expo-2020 ցուցահանդեսի համար:
Uber տաքսիների պատվիրման առցանց ծառայությունն աշխատում Է գրեթե 70 երկրների 570 քաղաքներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]