Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վետերանների աշխարհի առաջնությունում Հայաստանի շախմատիստները երրորդ անընդմեջ հաղթանակն են տարել

Վետերանների աշխարհի առաջնությունում Հայաստանի շախմատիստները երրորդ 
անընդմեջ հաղթանակն են տարել

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում ընթացող շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունում տեղի ունեցավ 3-րդ տուրը, որում Հայաստանի մրցակիցը առաջնությունում ամենաբարձր գործակից ունեցող Անգլիայի առաջին հավաքականն էր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցախաղում Հայաստանի վետերան շախմատիստները գործեցին շատ վստահ  և 3-1 հաշվով առավելության հասան մրցակցի նկատմամբ: Առաջին խաղատախտակի վրա Ռաֆայել Վահանյանը ուժի դիրքերից հաշտություն պարտադրեց Նայջել Շորտին, 2-րդ խաղատախտակի վրա Ջոն Նանի նկատմամբ հիանալի հաղթանակ գրանցեց Արտաշես Մինասյանը, 3-րդ խաղատախտակի վրա հանդես եկող Կարեն Մովսիսյանն իր պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով, իսկ Սերգեյ Գալդունցն ուժեղ գտնվեց Կիտ Արկելից և հաղթական վերջակետ դրեց մրցախաղում:
3-րդ տուրից հետո 2 հավաքական՝ Հայաստանը և Ռուսաստանը, վաստակել են 6-ական թիմային միավոր և գլխավորում են աղյուսակը:
4-րդ տուրում մեր մրցակիցն է լինելու Ռուսաստանի ընտրանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]