Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ջազային դաշնակահար Գարի Քյոսայանը նոր ստեղծագործություն է գրել Ջազի միջազգային օրվա կապակցությամբ

 Ջազային դաշնակահար Գարի Քյոսայանը նոր ստեղծագործություն է գրել Ջազի 
միջազգային օրվա կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանը Ջազի միջազգային օրվան նվիրված համերգին կներկայացնի իր նոր ստեղծագործությունը` Day of my dream («Իմ երազելու օրը»): «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Քյոսայանը այս ստեղծագործությունը գրել է հատուկ Ջազի օրվա կապակցությամբ: «Ես ելույթ եմ ունենալու այդ միջոցառմանն Hammond B3 երգեհոնով, որը բերել եմ ինձ հետ ԱՄՆ-ից: Առաջին անգամ պետք է հնչի ստեղծագործություն, որը գրել եմ վերջերս` հատուկ : Այն կոչվում է Day of my dream («Իմ երազելու օրը»): Բավականին հետաքրքիր ստեղծագործություն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Գարի Քյոսայանը:

Ապրիլի 30-ին Կասկադ համալիրի տարածքում տեղի կունենա բացօթյա համերգ, որին հանդես կգա նաև Քյոսայանի հայաստանյան քառյակը: Համերգային երեկոյի ընթացքում ունկնդրին կներկայացվեն Գարի Քյոսայանի սիրված և հայտնի ստեղծագործությունները, ինչպես նաև ամերիկյան և այլազգի հայտնի ջազ կոմպոզիտորների գործեր: Քյոսայանի հայաստանյան քառյակի կազմում, բացի նրանից, հանդես են գալիս Ալլա Սահակյանը (վոկալ), Մարատ Հակոբյանը (սաքսոֆոն), Արթուր Նազարյանը (բաս կիթառ),Արմեն Մովսիսյանը (հարվածային գործիքներ): Գարի Քյոսայանը շեշտում է, որ իր համար գերագույն հաճույք է նվագելը ոչ միայն աշխարհահռչակ ամերիկյան ջազմենների, այլև հայ երիտասարդության հետ, ինչը պակաս ոգևորիչ չէ:

Ապրիլի 30-ին նշվում է Ջազի միջազգային օրը: Ջազն ի հայտ է եկել 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին որպես աֆրիկյան և եվրոպական մշակույթների սինթեզ և առ այսօր շարունակում է մնալ երաժշտական արվեստի բացառիկ ձև, որը միավորում է ազգերին, վերացնում սահմանները մարդկանց և պետությունների միջև:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]