Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Արի տուն» ծրագրի ավարտից հետո շատ սփյուռքահայեր փորձում են հաստատվել Հայաստանում

«Արի տուն» ծրագրի ավարտից հետո շատ սփյուռքահայեր փորձում են հաստատվել 
Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարության  երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագիրն այս տարի եւս կառանձնանա նորամուծություններով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը նշեց, որ ծրագիրն այս տարի կմեկնարկի հունիսի 18-ին եւ կընթանա 8 փուլով: «Այս ծրագրին յուրաքանչյուր տարի էլ ավելի շատ երիտասարդ է ցանկանում մասնակցել: Արիտունցիներից շատերը ծրագրի ավարտից հետո փորձում են հաստատվել Հայաստանում»,-ասաց նա:

Սրապիոնյանը նշեց, որ ծրագրի  նպատակն է աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան հայրենիքը, նրանց մեջ սերմանել ազգային ինքնության գիտակցություն:

ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանի խոսքով` ծրագրին  արդեն 13-18 տարեկան 8000 երիտասարդ է մասնակցել:

«Ուրախալին այն է, որ Երեւանում շատ են ցանկացողները, ովքեր ուզում են այդ երեխաներին ընդունել իրենց հարկի տակ»,-նշեց Գյանջումյանը` հավելելով, որ արդեն մի քանի տարի է մի գեղեցիկ ավանդույթ է ձեւավորվել ծրագրի շրջանակներում: «Վերջում արիտունցիները քարի կտորների վրա սեփական ձեռքերով խաչքար են պատրաստում եւ դա ակամայից դառնում է  իրենց մասունքը Հայաստանից»,-հավելեց նա:

«Արի տուն» ծրագրի ընթացքում երիտասարդները կարող են հյուրընկալվել բարեկամների տանը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ Երևան քաղաքի վարչական շրջանների, ՀՀ մարզպետարանների և ՀՀ սփյուռքի նախարարության կողմից ընտրված ընտանիքներում: Երիտասարդներն ընտանիքներում հյուրընկալվում են անհատույց: Ծրագրին մասնակցության համար խմբերի և անհատների հավաքագրումը և Հայաստան այցելության գործընթացն իրականացվում է Սփյուռքի համայնքային կառույցների, կրթօջախների, հայկական կազմակերպությունների կողմից` տվյալ երկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աջակցությամբ: Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել  նաև անհատապես՝ տեղեկացնելով համապատասխան համայնքային կառույցին: Հայաստան այցելող երիտասարդներն իրենց ճանապարհածախսը հոգում են սեփական կամ հովանավորների միջոցներով:

«Արի տուն» ծրագրի շրջանակում ՀՀ սփյուռքի նախարարությունն ապահովում է երիտասարդների դիմավորումը և ճանապարհումը, կազմակերպում է հայոց լեզվի դասընթացներ,  այցելություններ թանգարաններ, շրջայցեր Հայաստանի տեսարժան վայրերով: Ճամբարային փուլում իրականացվում են նաև ուսուցողական ծրագրեր` հայոց լեզվի, հայրենագիտության, ազգային երգի ու պարի դասընթացներ: Կազմակերպվում են հանդիպումներ Հայաստանի պետական, հասարակական, մշակութային գործիչների հետ և այլն: Պտույտների ժամանակ անվտանգությունն ապահովելու նպատակով նրանց ուղեկցում են բժիշկը և ոստիկանական անձնակազմը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]