Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

2016-ի պետբյուջեի եկամուտը կազմել է 1 տրիլիոն 171 մլրդ դրամ

2016-ի պետբյուջեի եկամուտը կազմել է 1 տրիլիոն 171 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հաստատեց «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու կառավարության որոշման մասին» նախագիծը, որը կներկայացվի ԱԺ: «Մենք ունենք բյուջետային համակարգի մասին ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի առաջին մասի պահանջ, ըստ որի պարտավոր ենք մինչև մայիսի 1-ը ԱԺ ներկայացնել բյուջեի կատարման հաշվետվությունը: Աշխատել ենք բոլոր գերատեսչությունների հետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նա ասաց, որ 2016 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը եկամուտների գծով կազմել է 1 տրիլիոն 171 մլրդ 107 264.8 մլն դրամ, ծախսերի գծով` 1 տրիլիոն 449 մլրդ 63 մլն դրամ, բյուջեի դեֆիցիտը` 277 մլրդ 956 մլն դրամ:

Գործադիրն ընդունեց նաև «ՀՀ պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2016 թ. տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվության մասին» որոշում: Տեսչությունը ստուգումներ է իրականացրել նաև ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականների հիման վրա, որոնք միտված են եղել բացահայտել տնտեսության առանձին ոլորտներում առկա հիմնախնդիրները և պետական ռեսուրսների օպտիմալ օգտագործման պայմաններում գտնել դրանց լուծման լավագույն ուղիները: Հաշվետվության համաձայն՝ ընդhանուր առմամբ 2016 թ. տեսչությունն  իրականացրել և ամփոփել է թվով 22 ստուգում: Անցյալ տարի  կատարված ստուգումներով արձանագրվել են 3 225.7 մլն դրամի խախտման փաստեր, որից 2016թ. ծրագրի շրջանակում կատարված թվով 4 ստուգումներով 768.1 մլն դրամ, իրավապահ մարմինների պահանջով կատարված թվով 11 ստուգումներով` 31.1 մլն դրամ, իսկ ՀՀ վարչապետի հանձնարարականներով կատարված թվով 7 ստուգումներով` 2 426.5 մլն դրամ: 2016 թ. կատարված ստուգումներով արձանագրված գումարներից տարվա ընթացքում վերականգնվել և վերաձևակերպվել է ընդամենը 203.2 մլն դրամը, որից 30.1 մլն դրամը վերականգնվել է պետբյուջե, 1.4 մլն դրամը վերականգնվել է աշխատանքով, 85.2 մլն ՀՀ դրամի չափով պակասեցվել է բյուջետային ֆինանսավորումը, իսկ մնացած 86.5 մլն դրամը վերականգնվել է կազմակերպությունների հաշվին կամ հաշվառումամբ վերաձևակերպվել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]