1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մշակույթի ոլորտում ներդրումային ծրագրերից շատերը սկսվել են

Մշակույթի ոլորտում ներդրումային ծրագրերից շատերը սկսվել են

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարության ներդրումային ծրագրերին մի քանիսն արդեն իսկ ընթացքի մեջ են: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: «Մենք ունենք բազմաթիվ ներդրումային ծրագրեր: Արդեն իրականություն է տիկնիկների թանգարանը, որը գործում է Երևանի Աբովյան մեկ հասցեում: Ընթացքի մեջ է «360 աստիճան» վիրտուալ թանգարանի ծրագիրը, որի համար ներդրվել է 300 հազար դոլար: Թանգարանի բացումը կազդարարվի մայիսի սկզբին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ,  ասաց Նախարարը:

Նրա տեղեկացմամբ, սկսվել են նաև Դսեղում գտնվող Հովհաննես Թումանյանի տուն- թանգարանի ենթակառուցվածքների բարելավման շինաշխատանքները: Այս տարվա ընթացքում Երևանի տարբեր փողոցներում կտեղադրվեն 10 գրատնակներ:

Նախարարությունը մշակույթի կապիտալիզացիայի տրամաբանությամբ մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ 2017 թվականին նախատեսում է շուրջ երկու տասնյակ ներդրումային ծրագրեր:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]