Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԿԸՀ-ն Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության կարգը ներկայացնող տեսահոլովակ է հրապարակել

 ԿԸՀ-ն Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության կարգը ներկայացնող 
տեսահոլովակ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2017թ. մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության կարգը ներկայացնող տեսահոլովակ է հրապարակել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեսահոլովակը մանրամասն ներկայացնում է քվեարկության ընթացքում ընտրողների գործողությունների հերթականությունը:

Այցելելով քվեարկության սենյակ` ընտրողը մոտենում է մասնագետին, ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ` նույնականացման քարտը կամ կենսաչափական անձնագիրը, ոչ կենսաչափական անձնագիրը, անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազորված մարմնի կողմից: Մասնագետը ստուգում է ընտրողի ինքնությունը ներկայացված փաստաթղթում առկա լուսանկարի միջոցով և փաստաթուղթը ներմուծում է տեխնիկական սարքավորման մեջ:

Եթե ընտրողը իր ներկայացրած փաստաթղթով արդեն իսկ մասնակցել է քվեարկությանը, ապա էկրանին հայտնվում է կարմիր նշան և անմիջապես հրավիրվում են ոստիկանության ծառայողները: Եթե ընտրողը գրանցված չէ տվյալ տեղամասի ընտրողների ցուցակում, ապա էկրանին հայտնվում է դեղին նշան: Այդ դեպքում ընտրողին դուրս կհրավիրեն քվեարկության սենյակից:

Եթե սարքավորումը չի ընթերցում ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, ապա փաստաթղթի տվյալները սարքավորման մեջ ներմուծվում են մասնագետի կողմից: Եթե ընտրողը գրանցված է տվյալ տեղամասի ընտրողների ցուցակում և չի մասնակցել ընտրությանը, ապա տեխնիկական սարքավորման էկրանին հայտնվում է կանաչ նշանը: Ընտրողը ներմուծում է իր աջ ձեռքի ցուցամատի մատնահետքը, որից հետո սարքավորումը տպում է ընտրողի կտրոնը: Մասնագետը ընտրողի կտրոնը և անձը հաստատող փաստաթուղթը վերադարձնում է ընտրողին, որից հետո վերջինս մոտենում է ընտրողների գրանցումը իրականացնող հանձնաժողովի անդամին, տալիս է նրան իր քվեարկության կտրոնը: Հանձնաժողովի անդամն ընտրողների ցուցակում գտնում է քաղաքացու անուն-ազգանունը, ընտրողը ստորագրում է իր տվյալների դիմաց: Հանձնաժողովի անդամն ընտրողի ստորագրության դիմաց և նրա կտրոնի վրա դնում է իր անհատական կնիքը: Ընտրողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները չեն լրացվում ընտրողների ցուցակում: Եթե ընտրողը չի կարողանում ինքնուրույն ստորագրել ընտրողների ցուցակում, ապա իրավունք ունի դիմել այլ քաղաքացու օգնության` բացառությամբ ընտրական հանձնաժողովի անդամների:

Գրանցվելուց հետո ընտրողը մոտենում է հանձնաժողովի մյուս անդամին, ներկայացնում է կտրոնը և ստանում է մեկ քվեաթերթիկ ու քվեարկության մեկ ծրար: Ընտրողն այնուհետև անցնում է քվեախցիկ` քվեարկություն իրականացնելու համար: Քվեարկությունը տեղի է ունենում գաղտնի: Քվեարկությունը կատարելուց հետո ընտրողը քվեաթերթիկը դնում է ծրարի մեջ: Հանձնաժողովն ապահովում է քվեարկության գաղտնիությունը:

Եթե ընտրողը չի կարողանում ինքնուրույն լրացնել քվեաթերթիկը, հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո նա իրավունք ունի քվեարկության խցիկ հրավիրել այլ անձի, ով չպետք է լինի ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ, դիտորդ, ԶԼՄ ներկայացուցիչ, այցելու: Եթե ընտրողը կարծում է, որ սխալ է լրացրել քվեաթերթիկը կամ վնասել է, ապա կարող է դիմել հանձնաժողովի նախագահին նոր քվեաթերթիկ ստանալու համար:

Այնուհետև ընտրողը մոտենում է քվեատուփին, հանձնաժողովի անդամը վերցնում է նրա կտրոնը և առանց քվեարկության ծրարը նրանից վերցնելու քվեարկության ծրարի կտրվածքի միջոցով քվեաթերթիկին է փակցնում ինքնասոսնձվող դրոշմանիշը, որից հետո բացում է քվեատուփի ճեղքը և իր քվեարկության ծրարը գցում է քվեարկության տուփի մեջ ու հեռանում ընտրական տեղամասից:

Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան 2017թ. մայիսի 14-ին: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է ապրիլի 21-ին և կշարունակվի մինչև մայիսի 12-ը ներառյալ: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է երեք քաղաքական ուժ` ՀՀԿ-ն, «Երկիր ծիրանի» կուսակցությունը և «Ելք» դաշինքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]