Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Ելք» դաշինքը Երևանում տրանսպորտի խնդիրը լուծելու համար առաջարկում է տենդերներ սահմանել

«Ելք» դաշինքը Երևանում տրանսպորտի խնդիրը լուծելու համար առաջարկում է 
տենդերներ սահմանել

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքում տրանսպորտի խնդիրը լուծելու համար «Ելք» դաշինքը առաջարկում է մասնավոր հատվածի համար տենդերներ սահմանել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը:

«Կարծում եմ, որ ուղևորափոխադրումները կարգավորվող մեխանիզմը պետք է փոխվի: Քաղաքապետարանը պետք է հայտարարի տենդերներ այս կամ այն ուղևորագիծը սպասարկելու համար, որոնք կարող են շահել նույնիսկ երկու տարբեր կազմակերպություն: Օրինակ՝ մեկը ծառայությունը մատուցի 100 դրամով, մյուսը՝ 200, և քաղաքացին ընտրելու հնարավորություն կունենա»,- ասաց նա:

Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան 2017թ. մայիսի 14-ին: Նախընտրականքարոզարշավը մեկնարկել է ապրիլի 21-ին և կշարունակվի մինչև մայիսի 12-ը ներառյալ: Երևանիավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է երեք քաղաքական ուժ` ՀՀԿ-ն, «Երկիր ծիրանի» կուսակցությունը և «Ելք» դաշինքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]