1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհստակեցնեն դիրքորոշումները ղարաբաղյան կարգավորման խնդրահարույց ասպեկտների շուրջ

 ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհստակեցնեն դիրքորոշումները ղարաբաղյան 
կարգավորման խնդրահարույց ասպեկտների շուրջ

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները եռակողմ հանդիպման ընթացքում պետք է հստակեցնեն կողմերի դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրահարույց ասպեկտների շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ապրիլի 28-ին Մոսկվայում կանցկացվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերի շուրջ: Համապատասխան փուլում նախարարներին կմիանան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԼՂ հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը: Քննարկումների ընթացքում պետք է հստակեցվեն կողմերի դիրքորոշումները կարգավորման խնդրահարույց ասպեկտների շուրջ և բանակցային գործընթացի հետագա ձևերի հարցում»,- ասել է Զախարովան:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]