Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Այդ հոդվածները գռեհիկ են. Զախարովան մեկնաբանել է Ասկերովի գործով ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումները

 Այդ հոդվածները գռեհիկ են. Զախարովան մեկնաբանել է Ասկերովի գործով 
ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումները

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարդացել է Արցախի Հանրապետությունում ցմահ դատապարտված Դիլհամ Ասկերովի գործի հետ կապված Ռուսաստանի ԱԳՆ պարզաբանումների վերաբերյալ ադրբեջանական ԶԼՄ-ների հոդվածները և դրանք որակել «գռեհիկ»: Զախարովան ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ ադրբեջանցի լրագրողի` Ասկերովի մասին հարցին ի պատասխան նշեց, որ այդ հոդվածները վերլուծական, քննադատական, կառուցողական չեն, այլ պարզապես գռեհիկ են:

«Դրանից հետո դուք խնդրում եք մեզ ներկայացնել ավելի շա՞տ տեղեկատվություն: Այդպիսի հոդվածներից հետո ընդհանրապես շփվել չես ցանկանում: Անկեղծ կարող եմ ասել: Գիտեք, թե որքան բաց ենք մենք ԶԼՄ-ների համար, բայց կներեք, գռեհկություն դրսևորել ոչ ոք թույլ չի տվել: Այդ թեմայի հետ կապված յուրաքանչյուր հարց, տեղեկատվության տրամադրման դիմում մենք մշտապես ողջունում ենք, եթե ձեզ ինչ-որ բան հետաքրքրում է, մենք պատրաստ ենք տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն: Բայց նման տոնով շփվել` անկեղծ ասած որևէ ցանկություն չկա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Զախարովան: 

Նա բրիֆինգին ներկա ադրբեջանցի լրագրողներին խնդրել է հնարավորության դեպքում իր խոսքերը փոխանցել իրենց գործընկերներին: «Դա լրագրողի աշխատանք չէ, նման կարծիքի են եկել նաև ադրբեջանական մեր գործընկերները, որոնք անգամ ներողություն են խնդրել նման տոնի համար: Մեկ բան է տեղեկացնել հասարակությանը, մեկ այլ բան մշտապես օգտագործել խնդրահարույց, դժվար հարցերը, որոնք ոչ ոք չի թաքցնում, մշտական բռնկումների համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովին մեղադրանք է առաջադրվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 7-րդ, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին՝  5-րդ հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, ԼՂՀ պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք է առաջադրվել։ ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանը 2014թ.-ի դեկտեմբերի 29-ին Դիլհամ Ասկերովին դատապարտել է ցմահ, իսկ Գուլիևին 22 տարվա ազատազրկման: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]