Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արցախում մեկնարկել է «Արվեստը հանուն խաղաղության» խորագրով միջազգային նախագիծը

Արցախում մեկնարկել է «Արվեստը հանուն խաղաղության» խորագրով միջազգային 
նախագիծը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ ապրիլի 27-ին Արցախում մեկնարկել է «Արվեստը հանուն խաղաղության» (Arts for Peace) խորագրով միջազգային նախագիծը:

Ապրիլի 27-ին, ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նախագծի գեղարվեստական ղեկավար, իտալացի դաշնակահար, դիրիժոր Լուկա Ֆերինին նշել է, որ նոր նախագծով կփորձեն որևէ ներդրում ունենալ խաղաղության պահպանման գործում:

«Մեր գործը երաժշտություն ներկայացնելն է, իսկ դուք լսում եք և խաղաղություն բերում, քանի որ այս գործընթացի մի կողմն եք: Եթե հնարավորություն լինի արվեստը զարգացնելու, ապա, կարծում եմ, խաղաղություն հաստատելու և պահպանելու համար արվեստը լավագույն միջոցն է»,- ասել է Լ. Ֆերինին:

«Սա իմ առաջին այցն է Արցախ, և ես հիացած եմ: Նկարներով տեսել էի, բայց իրականում ավելի լավ է: Ես շրջել եմ Ստեփանակերտի փողոցներով և լուսանկարվել հայ հերոսների հուշարձանների մոտ: Եկել եմ տեսնելու հիասքանչ երկիր Արցախը»,- ասել է բելգիահայ հայտնի թավջութակահար Սևակ Ավանեսյանը:

ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ ապրիլի 27-ին մեկնարկող նոր նախագիծը շատ կարևոր է և այն նվիրված է խաղաղությանը:

«Բոլորս գիտենք, թե մեկ տարի առաջ ինչպիսի իրավիճակ էր Արցախում, և այդ օրերին մեր բարեկամները մտածում էին ոչ միայն զենքով օգնել Արցախին, այլ հենց այդ օրերին Սևակ Ավանեսյանի հետ մենք խորհրդակցում էինք արցախցի երեխաների համար երաժշտական գործիքներ ձեռք բերելու մասին: 

Նախագիծը հետաքրքիր է նաև այն բանով, որ ապացուցում է, որ յուրաքանչյուր ոք գոնե մեկ անգամ լինելով Արցախում՝ հասկանում է, թե ինչ է իրենից ներկայացնում այս երկիրը, ինչ ժողովուրդ է ապրում և ինչ արժեքներով: Նույնը եղավ Լուկա Ֆերինիի հետ, ով 2 անգամ մասնակցեց «ՏՆՋՐԵ» միջազգային փառատոնին և դարձավ Արցախի բարեկամը»,- ասել է Նարինե  Աղաբալյանը և նշել, որ այս ծրագրի շրջանակներում պարբերաբար Արցախում տեսնելու են նոր արվեստագետներ, ովքեր հնարավորություն են տալու հաղորդակցվելու իրենց արվեստի հետ:

Ասուլիսից հետո Շուշիի կերպարվեստի թանգարանում տեղի է ունեցել նախագծի մասնակիցներ Լուկա Ֆերինիի, ջութակահար Չրտոմիր Շիշկովիչի, կլարնետահար Յոժե Կոտարի և Սևակ Ավանեսյանի համատեղ համերգը: Համերգին ներկայացվել են հայտնի դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Ծրագրի շրջանակներում` ապրիլի 28-29-ը Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում կանցկացվեն ջութակի և կլարնետի վարպետության դասեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]