Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մանչեսթերյան դերբիում դարպասի գրավում չարձանագրվեց

Մանչեսթերյան դերբիում դարպասի գրավում չարձանագրվեց

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 26-րդ տուրից հետաձգված «Մանչեսթեր Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղում դարպասի գրավում չգրանցվեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մանչեսթեր քաղաքը ներկայացնող երկու թիմերն էլ, չնայած ունեցած հնարավորությանը, չկարողացան բացել խաղի հաշիվը: Հանդիպման 83-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մնաց 10 ֆուտբոլիսով` կարմիր քարտ ստացավ Ֆելաինին:

Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 85-րդ րոպեին:

Այս տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մնում է 5-րդ տեղում և ունի 64 միավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]