Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՄԱԿ-ում անընդունելի են համարել հարձակումը Մակեդոնիայի խորհրդարանի վրա

ՄԱԿ-ում անընդունելի են համարել հարձակումը Մակեդոնիայի խորհրդարանի վրա


ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարձակումը Մակեդոնիայի խորհրդարանի վրա եւ նրա պատգամավորներին ծեծի ենթարկելն անհարդուրժելի են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ մեկնաբանելով երկրի իրադրությունը խորհրդարանի խոսնակի ընտրություններից հետո:
«Բռնությունը, որն ուղղված Է ժողովրդավարության ինստիտուտների եւ ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների դեմ, անհանդուրժելի Է»,- ասված Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի հայտարարության  մեջ:        
Ապրիլի 27-ին Մակեդոնիայի խորհրդարանի խոսնակ Է ընտրվել Էթնիկ ալբան Թալաթ Ջաֆերին: Դա դժգոհություն Է առաջացրել եւ հանգեցրել բողոքավորների հարձակմանը խորհրդարանի վրա: Բողոքավորները երեկոյան բռնությամբ ներխուժել են Հանրապետության ժողովի շենք եւ ծեծել ընդդիմության առաջնորդ Զորան Զաեւին եւ ընդդիմադիր՝ Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միության մի քանի պատգամավորների, ինչպես նաեւ ալբան խորհրդարանական Զիյադին Սելին:     
Երեկոյան Մակեդոնիայի ներքին գործերի նախարարության հատուկ ստորաբաժանումն իրականացրել Է պատգամավորների ազատման գործողություն, որոնց արգելափակել Էին խորհրդարանի մամուլի կենտրոնում:
Մակեդոնիայի նախագահ Գեորգե Իվանովն ուղերձով դիմել Է ազգին եւ հորդորել Է խոշորագույն կուսակցությունների առաջնորդներին՝ միասին քննարկել քաղաքական ճգնաժամից խաղաղ ելք գտնելու միջոցը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]