Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հռոմի պապը Կահիրեում կոչ է արել մուսուլման առաջնորդներին միավորվել ընդդեմ իսլամիստ զինյալների

Հռոմի պապը Կահիրեում կոչ է արել մուսուլման առաջնորդներին միավորվել ընդդեմ 
իսլամիստ զինյալների

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը ապրիլի 29-ին Կահիրեում կազմակերպված պատարագի ժամանակ օրհնել է Եգիպտոսը` որպես առաջիններից մեկը, որը գրկաբաց է ընդունել քրիստոնեությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:

«Իրական հավատը մեզ ուղղորդում է պաշտպանել մյուսների իրավունքները նույն խանդավառությամբ, ինչպես պաշտպանում ենք մերը: Միակ ֆանատիզմը, որ կարող են ունենալ հավատացյալները, կարեկցության հանդեպ ունեցած ֆանատիզմն է: Մնացյալ բոլորը չեն գալիս Աստծուց և հաճո չեն նրան»,- ասել է Ֆրանցիսկոս պապը:

Կահիրեում նա կոչ է արել մուսուլման առաջնորդներին միավորվել ընդդեմ իսլամիստ զինյալների կողմից իրականացվող բռնության, որով վերջիններս ցանկանում են Մերձավոր Արևելքը մաքրել հնագույն քրիստոնեական համայնքներից:

Ֆրանցիսկոս պապի այցը Եգիպտոս տեղի է ունենում անվտանգության խստացված միջոցների ներքո. այցն իրականացվում է ԻՊ կողմից տեղի երկու եկեղեցիներում 45 մարդու կյանք խլած հարձակումից երեք շաբաթ անց:

Ամեն մետրի վրա կանգնած են ոստիկաններ, քաղաքում պտտվում են ռազմական մեքենաները: Ինչպես միշտ Ֆրանցիսկոսը հրաժարվել է իրեն տրամադրվելիք զրահապատ մեքենայից:

Սա Ֆրանցիսկոս պապի կողմից Կահիրե կատարած առաջին այցելությունն է, սակայն նա երկրորդ Հռոմի պապն է, ով գալիս է Եգիպտոս. 2000 թվականին երկիր էր այցելել Հովհաննես Պողոս Երկրորդ պապը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]