1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումից հետո ՌԴ ՀՕՊ-ը բերվել է մարտական բարձր պատրաստության

Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումից հետո ՌԴ ՀՕՊ-ը բերվել է մարտական 
բարձր պատրաստության

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Օզերովը հայտարարել է, որ Ռուսաստանի հակաօդային պաշտպանությունը Հեռավոր Արևելքում բերվել է մարտական բարձր պատրաստության վիճակի՝ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումից հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է gazeta.ru-ն։

«Ռուսաստանը շատ ուշադիր հետևում է այն ամենին, ինչ կատարվում է Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում։ ՌԴ ՀՕՊ-ը Հեռավոր Արևելքում բերվել է մարտական բարձր պատրաստության վիճակի։ Մենք վերահսկում ենք ՌԴ օդուժի պատասխանատվության գոտում գտնվող օդային տարածքը»,- ասել է նա։

Սենատորի խոսքով՝ Ռուսաստանը, միևնույն ժամանակ, գիտակցում է, որ Հյուսիսային  Կորեայի հրթիռների արձակման թիրախ չի հանդիսանում։

ԿԺԴՀ  իրականացրել էր բալիստիկ հրթիռի արձակում, սակայն փորձարկումը բարեհաջող չէր ընթացել։ Այն ընկել էր իր տարածքում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]