1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Կոմիտաս՝ իմ երաժշտական Սրբություն». լույս է տեսել քուվեյթահայ բանաստեղծուհու գիրքը

«Կոմիտաս՝ իմ երաժշտական Սրբություն». լույս է տեսել քուվեյթահայ բանաստեղծուհու 
գիրքը

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քուվեյթահայ բանաստեղծուհի Սիլվա Պորտոյանը հանրությանը ներկայացրեց իր «Կոմիտաս՝ իմ երաժշտական Սրբություն» գիրքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրքի շնորհանդեսը կայացավ ապրիլի 29-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

«Ինձ մոտ ստեղծագործելու ցանկություն առաջացավ, երբ իմացա, որ բազմաթիվ նկարիչներ կերտել են Կոմիտասի կերպարը: Ես իմացա, որ Հայաստանից դուրս այդ արվեստագետներին շատ քչերը գիտեն և ես ցանկանում էի նաև այնպես անել, որպեսզի երկրից դուրս էլ նրանց ճանաչեն»-, ասաց Սիլվա Պորտոյանը և հավելեց, որ բոլոր քանդակների և նկարների հետ կապված նա մեկական բանաստեղծություն է գրել:

Իհարկե, մեկ գրքում հնարավոր չէր ընդգրկել բոլոր արվեստագետներին, այդ իսկ պատճառով մեկ այլ գիրք հրատարակելու անհրաժեշտություն ևս առաջացավ:

Սիլվա Պորտոյանն անվանի մանկաբույժ է: Նա Քուվեյթում միակ հայն է, ով ունի այդ երկրի քաղաքացիություն: Բանաստեղծություններ նա սկսել է գրել դեռ 7 տարեկանից, սակայն բժշկական ուսումնարան ընդունվելուց հետո դադարել է պոեզիայով զբաղվել: Նա երբեք չէր կարծում, որ 60 տարեկանից հետո կրկին կսկսի ստեղծագործել:

Պոեզիայի աշխարհ տիկին Պորտոյանը վերադարձել է իր հարսի՝ Լիլիթի հորդորով: 2007թ. նա բանաստեղծությունների 18 գիրք է հրատարակել (որոնցից 16-ը` անգլերենով) և արժանացել Քարնեգի Պոեզիայի մրցանակի՝ «Երդմնակալության օր» ստեղծագործության համար:

«Կոմիտաս՝ իմ երաժշտական Սրբություն» գիրքը նույնպես անգլերեն լեզվով է: Գրքի շապիկի վրա պատկերված նկարի հեղինակը նկարիչ Մերուժան Խաչատրյանն է, ում նկարը ամենաշատն է հավանել Սիլվա Պորտոյանը: Եվս մեկ շնորհանդես կկայանա Աբու Դաբիում:

Շնորհանդեսին կատարումներով հանդես եկան նաև երգչուհի Լուսինե Ազարյանը և «Փարոս» կամերային երգչախումբը:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]