Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս․ 02.05.2017

Սպասվող լրահոս․ 02.05.2017

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` մայիսի 2-ին, Երևանում առաջին անգամ կանցկացվի Հայաստան-Թուրքիա ներդրողների բացառիկ հանդիպում: Միջոցառման նպատակն է խթանել Հայաստանում եւ Թուրքիայում ներդրողների ցանց ստեղծելու գաղափարը եւ ներկայացնել ներդրողների ցանցերի տարբեր ձեւաչափերն ու միջազգային լավագույն փորձը:  Բացման արարողության պատվավոր հյուրերն են` Հայաստանում Գերմանիայի դաշնային հանրապետության փոխդեսպան Նադիա Լիխթենբերգերը, Հայաստանում Շվեդիայի թագավորության դեսպանության գործերի  ժամանակավոր հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնը:

Այսօր լրագրողների հետ կհանդիպեն ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ Արթուր Հովհաննիսյանը և Սուրեն Քրմոյանը: Նրանք կամփոփեն կառավարության վեցամսյա ծրագրի կատարողականը:

Կանցկացվի Երևան – Աստանա – Քիշնև - Սուխում – Ցխինվալ – Տաշքենդ – Դուշանբե-  Տալլին տեսակամուրջ: Այն նվիրված է Մեծ հայրենական պատերազմի Հաղթանակի օրվան։ Մայիսի 9-ին նշվելու է Հաղթանակի 72-ամյակը։ Տեսակամուրջի մասնակիցները կպատմեն, թե ինչպես է այսօր նշվում Հաղթանակի օրը տարբեր երկրներում ու կներկայացնեն իրենց պատմությունները պատերազմի մասին։

Մայիսի 13-ից  նոյեմբերի 26-ն անցկացվելու է Վենետիկի «Viva Arte Viva» արվեստի միջազգային 2017թվականի բիենալեն: Մշակութային այդ կարևոր միջոցառմանը Հայաստանը կներկայացնեն արվեստագետներ Ռաֆայել Մեգալը, Ժան Պողոսյանը և Միրո Պերսոլյանը: Բիենալեին ընդառաջ այսօր լրագրողների հետ հանդիպմանը  ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, նախարարությունում բիենալեի պատասխանատու Աննա Ղազարյանը և այլք կներկայացնեն մանրամասներ սպասվող միջոցառման մասին:

Կամփոփվեն գիտական և ստեղծագործական լավագույն աշխատանքների «Մրցանակաբաշխություն 2016»-ի արդյունքները: Միջոցառումն անցկացվում է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և ՀՀ սփյուռքի նախարարության կողմից: Արդյունքները կամփոփվեն և հաղթողներին դիպլոմներ կհանձնվեն Երևանում «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութա-գործարարական կենտրոնում:

«Էրեբունի-Երևանի 2800-ամյակին ընդառաջ Էրեբունի, Կարմիրբլուր և Շենգավիթ հնավայրերի զարգացման հեռանկարներից կխոսի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը:

Հայաստանում ապրիլի 29-ից  մայիսի 3-ն անցկացվում է «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային թատերական 15-րդ փառատոնը։ Փառատոնին մասնակցում են դերասաններ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Լեհաստանից: Փառատոնի շրջանակում կցուցադրվի 28 ներկայացում: Տարբեր երկրներից ժամանած փառատոնի հյուրերը կհանդիպեն լրագրողների հետ:  «Արմմոնո-2017» միջազգային թատերական փառատոնի եւ Հայ-լեհական համագործակցության շրջանակներում երիտասարդ դերասան Մատեուշ Դեսկևիչն էլ այսօր հանդես կգա Պյոտր Վիշոմիրսկիի «Լինելով Չարլի Չապլին» ներկայացմամբ: 

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]