Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս․ 03.05.2017

Սպասվող լրահոս․ 03.05.2017

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` մայիսի 3-ին, Երևանում կանցկացվի օտարերկրյա ուղղակի ներդրումներին նվիրված համաժողով։ Միջոցառման շրջանակում տեղի կունենա Եվրամիության «Հայաստանում ներդրումների խթանման և ներդրումային քաղաքականության ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» Թվինինգ ծրագրի պաշտոնական փակման արարողությունը: Ելույթներով հանդես կգան  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը և այլք:

ՀՀ ԿԱ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը ներկայացնելու է ավիացիայի ոլորտում ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված վեցամսյա աշխատանքների արդյունքները:

Լրագրողների հետ կհանդիպեն Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանն ու Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: Երևանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ նրանք կխոսեն մասնակցող կուսակցության կամ դաշինքի նախընտրական ծրագրերից` շեշտադրելով տրանսպորտային հարցերը:

Այսօր կմեկնարկի Հայաստանում աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցմանն ուղղված կոլեկտիվ դրամահավաքը: Ներկա կլինեն ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, «Յելլ էքսթրիմ Պարկ» նախագծի հեղինակ Տիգրան Չիբուխչյանը:

Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է: ԶԼՄ-ների խոսքի ազատության, ներկա վիճակի, ձեռքբերումների ու խնդիրների մասին, ինչպես նաև նախընտրական շրջանի եռամսյակային զեկույցը կներկայացնի Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Հայրենական Մեծ պատերազմի 72-ամյակի առթիվ Հաղթանակ զբոսայգում՝ «Մայր Հայաստան» թանգարանի մոտ, կազմակերպվում է 89-րդ Թամանյան հայկական դիվիզիայի վարած մարտերից մեկի բեմադրությունը: Հայաստանում առաջին անգամ նախատեսվում է ներկայացնել Հայրենական մեծ պատերազմի  մարտի փոքրիկ դրվագ, որի մասնակիցները կկրեն այդ ժամանակին բնորոշ զինվորական հագուստներ և զենքեր: Միջոցառմանը կմասնակցեն Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններ, Հայաստանում հավատարմագրված ԱՊՀ երկրների դեսպաններ:

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում կմեկնարկի «Գրադարանային իրազեկման օր» միջոցառումը: Միջոցառման կարգախոսն է՝ «Գիտելիքի ուղի»: Միջոցառման ընթացքում կներկայացվեն գրադարանների հասանելիությունը, ձեռքբերումները և մարտահրավերները, կցուցադրվեն յուրօրինակ թանգարանների, գրադարանների մասին տեսաֆիլմեր:

Երևանի պետական համալսարանում աշխատանքը կշարունակի «Հայաստանի աստղագիտական ժառանգությունը» խորագրով հանրապետական երկօրյա գիտաժողովը՝ նվիրված Բենիկ Թումանյանի 100-ամյակին: Բենիկ Թումանյանը մեծ ավանդ ունի հայ աստղագիտության մեջ: Նրա աշխատանքները հայտնի են թե՛ աստղաֆիզիկայի, թե՛ արհեստական արբանյակների հետևման և թե՛ աստղագիտության պատմության բնագավառներում:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]