Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 04.05.2017

Սպասվող լրահոս. 04.05.2017

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Գործադիրը կհաստատի Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագիրը: Այս հարցը ներառված է այսօր` մայիսի 4-ին, կայանալիք կառավարության հերթական նիստում: Այս նախագիծը Մարդու իրավունքների պաշտպանության 2014-2016 թվականների ծրագրի տրամաբանական շարունակությունն է: Այն բաղկացած է 96 միջոցառումից: Կառավարության նիստի օրակարգում ներառված են 20-ից ավելի այլ հարցեր:

Այսօր կներկայացվեն «ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ վիզաների տրամադրման պարզեցման մասին» համաձայնագրի երրորդ մոնիթորինգի արդյունքները: Միջոցառման կազմակերպիչներն են Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը (ԳՏՀՎԿ) եւ Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանը:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կանցկացվի ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամների հանդիպումը  2017թ. Մրցանակների հավակնորդների հետ:

Մայիսի 7-ին Երևանի Հաղթանակ զբոսայգուց մեկնարկելու է «Հանուն հաղթանակի և խաղաղության» նշանաբանով կազմակերպվող մասսայական վազքը: Միջոցառմանն ընդառաջ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում այսօր լրագրողների հետ հանդիպմանը կազմակերպիչները կներկայացնեն մանրամասներ:

ՀՀ սփյուռքի նախարարությունում կանցկացվի «Հայկական պատմամշակութային արժեքները Մերձավոր Սփյուռքում» թեմայով կլոր սեղան-քննարկում, որի ընթացքում զեկույցով հանդես կգա Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Կլոր սեղան-քննարկմանը կմասնակցեն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, մտավորականներ, հյուրեր:

ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, Արցախի Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը, Արցախի Քարինտակ գյուղի քարանձավի արշավախմբի ղեկավար Լևոն Եպիսկոպոսյանը կներկայացնեն Արցախում կատարվող հնագիտական աշխատանքների արդյունքները:

Մայիսի 4-5-ը կկայանան Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի ու Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրի (STEP) եզրափակիչ փուլերը: Բիզնես զարգացման աջակցությանն ու նորարարությանն ուղղված այս 2 մրցույթներին կմասնակցեն և իրենց նորարար գաղափարները կներկայացնեն շուրջ 40 թիմեր և ընկերություններ: Մրցույթների մրցանակաբաշխությունը կկայանա մայիսի 5-ին:

Երևանում կանցկացվի «Հայտնի, բայց չբացահայտված Տերյանը» խորագրով հանդիպում Վահան Տերյանի ծոռան՝ գրականագետ Գևորգ Էմին-Տերյանի հետ: Տերյանի քաղաքական գործունեությունը և պատմության տեսանկյունից բացառիկ արժեք ներկայացնող հայ որբերի հուշերը՝ հավաքագրված Տերյանի կողմից, կբացահայտվեն Վահան Տերյանի ծոռան՝ գրականագետ Գևորգ Էմին-Տերյանի հետ միասին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]