Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևի մրցանակին են արժանացողների թիվը տարեցտարի ավելանում է

 ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևի մրցանակին են 
արժանացողների թիվը տարեցտարի ավելանում է

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 13 տարիների ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևի մրցանակին են արժանացել 409 ուսանողներ և աշակերտներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևի մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամների և 2017 թվականին մրցանակների հավակնորդների հետ հանդիպմանը` ներկայացնելով մրցույթի 13 տարիների հաջողված փորձի մասին շնորհանդես, ասաց մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Նրա ներկայացմամբ` 2005 թվականին դիմեցին երկրի նախագահին, որպեսզի նմանատիպ մրցանակաբաշխություն լինի և արդյունքում ստեղծվեց հանձնաժողով:

«2005 թվականին մրցանակ շահողների թիվը կազմում էր 18, 2006-ին` 19, 2007-ին` 30, 2010-ին` 37, 2011-ին` 38, 2013-ին` 39, 2014-ին` 42, 2015-ին` 44 և 2016 թվականին` 43 ուսանող և աշակերտ: Գնալով հաղթողների թիվն ավելանում է և այս տարի նրանց թիվը նույնպես կավելանա: Մենք այնպես ենք դասավորել քվոտաները, որպեսզի անառողջ մրցակցություն չլինի տարբեր բուհերի և դպրոցների միջև:

 Այս պահին ունենք մրցույթին մասնակից 8 դպրոցներ, որոնցից 6-ը Երևանից: 2011 թվականին առաջին անգամ մրցանակի հաղթողների հետ հանդիպումը տեղափոխվեց ՀՀ Նախագահի նստավայր: Անվանակարգերն են գլխավոր մրցանակ, լավագույն ասպիրանտ, լավագույն մագիստրանտ, լավագույն բակալավր, լավագույն սփյուռքահայ ուսանող և լավագույն ուսանող: Մինչև 2016 թվականը ունեցել ենք նաև լավագույն ուսանողուհի անվանակարգը, բայց այս տարի հանձնաժողովը միաձայն որոշեց հանել այն»,- ներկայացրեց Մուսայելյանը` հավելելով, որ 2008 թվականից հիմնադրվել է նաև հաղթողների ակումբը:

Նա ցավով նշեց, որ 13 տարիների ընթացքում եղել են ընդամենը 3 «Գրան Պրի» ստացած ուսանողներ և աշակերտներ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]